top of page

Գեղեցիկ իրերով մեծ տուփի մասին

Հոլանդացի հանրահայտ ռեժիսոր Յոս Ստելինգը պատմում է իր «կատարյալ տեսարանի» մասին։ Բայց այդ դեպքում արդյո՞ք Ֆեդերիկո Ֆելինիի 1973թ. «Ամարկորդ» ֆիլմի բոլոր տեսարանները կատարյալ չեն։

Մարտի 6, 2018  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-17 at 3.28.52 PM.png

CA: Երբ նախ և առաջ խնդրեցինք ընտրել Ձեր «կատարյալ տեսարանը», ասացիք, որ կարող ենք ցանկացած տեսարան ընտրել«Ամարկորդ»-ից։ Ինչո՞ւ։

 

ՅՍ։ Ես իմ կյանքում, այսպես ասած, իտալական ժամանակաշրջան եմ ունեցել։ 80-ականներին էր։ Եվ ինձ դուր էր գալիս ամեն բան, ինչ սկիզբ էր առնում Իտալիայից։ Սիրեցի Ֆելինիին։ Երբ ուզում ես Իտալիան տեսնել, պետք է դիտես«Ամարկորդը»։ Դա երկրի ամբողջական պատկերն է՝ հումորը, ֆաշիզմը, կանայք, տղամարդիկ, հիշողությունները, զգացմունքները, երազանքները. ամեն ինչ։ Սա կատարյալ մոզաիկա է։ Գիտե՞ք՝ ինչ է նշանակում «Ամարկորդ»։

 

CA: Կասե՞ք։

 

ՅՍ: «Ես հիշում եմ»։ Ամենակարևոր բանը, որ կարող ես անել կյանքում, հիշողություններ ստեղծելն է։ Ֆիլմը հենց դա էլ անում է։ Գիտե՞ք՝ այն պահն է կարևոր, երբ առաջին անգամ սկսում եք կինո նայել։ Դա է պատճառը, որ մարդկանց սիրելի ֆիլմերը 14 կամ 15 տարեկանում դիտածներն են։ Իսկ դրանից հետո, երբ 20 կամ 30 տարեկան ես և նորից ես ֆիտում նույն ֆիլմերը, դրանք այնքան էլ լավը չեն։ Դա բնական է։ Դու փոխվում ես, բայց ֆլիմը նույնն է մնում։

Screen Shot 2019-01-17 at 3.30.14 PM.png

«Ամարկորդ», 1973թ. 

CA: Հիշու՞մ եք՝ երբ եք առաջին անգամ տեսել այս ֆիլմը։

 

ՅՍ։ Նման էր առաջին անգամ օպերա տեսնելուն։ Դիտում ես օպերան, մտածում ես արիաների մասին, օպերայի տարբեր պահերի մասին, և երեք-չորս արիաներ ժամանակի ընթացքում կրկնվում են։ Ֆիլմը հիշողությանս մեջ այնպես էր տպավորվել, կարծես երեք-չորս ֆիլմ էի դիտել։ Հետո, երբ այն վերադիտեցի 10 տարի անց, զարմացել էի, որ իմ սիրելի բոլոր տեսարանները նույն ֆիլմից էին։ Դրանք բոլորը «Ամարկորդ»-ից էին։ Գեղեցիկ երազանքներն ու երաժշտությունը։ Ամեն ինչ այնտեղ կար։ Այն գեղեցիկ իրերի մի մեծ տուփ էր։

 

CA: Բայց, ի վերջո, Դուք ընտրեցիք մի տեսարան։ Դա այն տեսարանն է, որտեղ ընտանիքը մեկ օրով հոգեբուժարանից վերցնում է հորեղբայր Տեոյին։ Ինչո՞ւ հենց դա ընտրեցիք։

 

ՅՍ: Հըմ, ծիծաղեցի՞ք։

 

CA: Այո, իհարկե։

 

ՅՍ: [Ծիծաղում է] Կարծում եմ՝ եթե ի վերջո պետք է մեկ տեսարան ընտրել, ապա հենց սա է։ Այնքան գեղեցիկ է՝ իտալական ձևով։ Չեմ կարող հավատալ, թե մեկ ուրիշը կնկարեր այս տեսարանը։ Միայն Ֆելինին կաներ նման բան։ Այդքան բան։

Screen Shot 2019-01-17 at 3.31.51 PM.png

Ֆեդերիկո Ֆելինի 

CA: Պատմե՛ք դերասանական խաղի մասին։

 

ՅՍ: Դե գիտեք, այնտեղ մի քանի դերասաններ կան։ Հոր կերպարը Իտալիայում շատ հայտնի դերասան էր։ Բայց նրանց մեծ մասը ուղղակի սովորական մարդիկ են։ Հենց դա՛ է ինձ դուր գալիս։ Թվում է՝ իսկապես իրական մարդկանց ես դիտում։ Եվ այդպես էլ կա։

 

CA: Իսկ պատմությու՞նը։

 

ՅՍ: Բայց այստեղ ոչ մի պատմություն էլ չկա։ Ֆելինին իրեն միանգամայն ազատություն է տվել։ Իրական պատմությունը եղանակներն ու մթնոլորտում եղած բաներն են։ Տեսնում ես եղանակները։ Դրանք պտտվում են ու պտտվում։ Եվ սկսվում ամեն տարի։ Իրական է։ Առավոտը։ Հետո գարունը։ Կեսօրը։ Հետո ամառը։ Ամեն ինչ պտտվում է։ Մի վայր և ժամանակի միասնություն։

Screen Shot 2019-01-17 at 3.33.19 PM.png

Յոս Ստելինգ

CA: Այսպիսով, կարծես թե չենք պատրաստվում խոսել մեր տեսարանի մասին։ Բայց պիտի պնդենք, որ գոնե մի բան ընտրեք այդ տեսարանից, որն ամենից շատ եք սիրում։

 

ՅՍ։ Ծառի վրայի մարդը։ [Ծիծաղում է] Ինձ միանգամայն կլանել է ծառի վրա գտնվող մարդը։

 

CA: Հոգեբուժարանի հորեղբայրը փախչում է պիկնիկից ու բարձրանում ծառի վրա։ Եվ նա ինչ-որ բան է գոռում։ Ճի՞շտ է։

 

ՅՍ: «Ես ուզում եմ կին ունենալ։»

[Ծիծաղում է]

Դիտե՛ք Ստելինգի կատարյալ տեսարանը «Ամարկորդ» ֆիլմից

Այսքանը։ Գիտե՞ք՝ պետք է Հայաստանի մասին շատ ծիծաղելի ֆիլմ նկարահանեք։ Չմոռանա՛ք հումորի մասին։ Որոշ մարդիկ այնքան լուրջ են, որ հումոր չեն դնում դրա մեջ։ Եվ դիտե՛ք «Ամարկորդը»։ Ձեր սրտում տեղ հատկացրե՛ք «Ամարկորդ»-ի համար։

Յոս Ստելինգը հոլանդացի ռեժիսոր և սցենարիստ է և առավել հայտնի է «De wisselwachter» (1986թ.), «The Illusionist» (1983թ.) և «The Girl and Death» (2012թ). ֆիլմերով։

bottom of page