top of page

Սիմոն Աբգարյանի բազում կյանքերը

Տոնելով մեր խորհրդի անդամ Սիմոն Աբգարյանի ամենահիշարժան դերերը

Հուլիսի 31, 2020 |  հեղ.` Maryam Israelyan

Simon-Abkarian-trois-Molieres-celui-meil

«Առանց արվեստագետների կյանքը մահացու կլիներ։ Իսկ թատրոնը նման է սկզբնական մեղքին, այն վերարտադրվում է, և կրկին վեր բարձրանում», - ասաց Սիմոն Աբկարյանը՝ «Գեհենի Էլեկտրա»-ի համար երեք հեղինակավոր «Մոլիեր» մրցանակներ ստանալիս։

 

Բեմադրված Ariane Mnouchkine's Théâtre du Soleil թատրոնում, ներկայացումը արժանացավ բազմաթիվ գովասանքի և երեք «Մոլիեր» մրցականի՝ «Թոնի» մրցանակի ֆրանսիական համարժեքը, դառնալով տարվա ամենաքննարկվող պիեսը։ Սիմոնը մրցանակներ ստացավ լավագույն ռեժիսորի և կենդանի ֆրանսախոս հեղինակի համար, մինչդեռ բեմադրությունը համարվեց լավագույն ներկայացումը հանրային թատրոնում։ 

 

Հոլիվուդի բլոկբաստերներից մինչև ֆրանսիական արտ հաուս, Սիմոն Աբգարյանի խաղացանկը բազմազան է։ Քանի որ նա բացառիկ գրող, ռեժիսոր և «Creative Armenia»-ի խորհրդի անդամ է, մենք տոնում ենք Սիմոն Աբգարյանի մեծ էկրանի ամենահռչակավոր դերերից մի քանիսը։ 

​

 

«Արարատ» (2002)

​

Ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը Հայոց ցեղասպանության սարսափելի իրադարձությունների մասին ամենահայտնի ֆիլմերից է։ Ֆիլմում Սիմոն Աբգարյանը խաղում է Արշիլ Գորկու՝ հայկական ծագմամբ հայտնի նկարչի դերը։ Գորկու նրա մարմնավորումը ցնցող և հզոր է։ Չնայած համեմատաբար փոքր դեր ունենալուն՝ Սիմոն Աբգարյանը հերոսական ոգով է լցնում կերպարին՝ տպավորելով նրան դիտորդի հիշողության մեջ։

Այս վեց առաջատար արվեստագետները այժմ առաջ կմղեն հայ մշակույթի ապագայի սահմանները։ 
hqdefault.jpeg

«Կազինո Ռոյալ» (2006) 

​

Լինելով բազմաժանր դերասան՝ Սիմոն Աբգարյանը նաև աշխատել է հոլիվուդյան լավագույն բլոկբաստերներից որոշների հետ։ Դրանցից մեկը ռեժիսոր Մարտին Քեմբելի «Կազինո Ռոյալ»-ն է, ևս մեկը Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարից։ Ֆիլմում Սիմոնը մարմնավորում է Ալեքսանդր Դիմիտրիոսին, որը միջազգային ահաբեկչության պայմանագրային աշխատող է։ Նա չար և դաժան է և այնքան տհաճ, որքան ֆիլմի վատ հերոսին բնորոշ է լինել։ Սակայն դա միայն խոսում է դերասանի հանճարի մասին, որը կարող է վարպետորեն փոխանցել կերպարի տհաճությունը։ 

fhd006VLR_Simon_Abkarian_003.jpg

«Հանցագործությունների բանակը» (2009) 

​

Ռեժիսոր Ռոբեր Կետիկյանի «Հանցագործությունների բանակը» ֆիլմում Սիմոն Աբգարյանը մարմնավորում է իսկական պատմական գործչի՝ Միսակ Մանուկյանին։ Հիմնված նացիստական օկուպացիայի դեմ Ֆրանսիայում ազատագրական շարժման իրական պատմության վրա՝ այն բարդ, բայց կլանող ֆիլմ է։ Սիմոն Աբգարյանը ներկայացնում է հակասություններով լի բանաստեղծ-մտավորականի, որի ընտանիքը մազապուրծ է եղել 1915 թ.-ի Հայող ցեղասպանությունից։ Նա փայլուն կերպով խաղում է մի կերպարի, որի համար պատերազմը ոչ միայն աշխարհի դեմ կռիվն է, այլև ներքին պայքարը։ Այս բարոյապես անկոտրուն կերպարի միջոցով դերասանը հիանալի կերպով բացահայտում է պատերազմի լրջությունը, դրա իդեալիստական մտադրությունները և երկակիությունը։

66c0303c-46ad-4e2f-8167-1b33e6f5c60b.jpg

«Քաբուլի խոհանոց» (2012)

​

Սիմոն Աբկարյանը հաջողությամբ մարմնավորել է ոչ միայն դրամատիկ դերեր, այլև կատակերգական։ Ֆրանսիական հանրաճանաչ «Քաբուլի խոհանոց»-ը հեռուստասերիալում նրա մարմնավորմամբ գնդապետ Ամանուլլահը լավագույն ապացույցն է։ Ստեղծված Մարկ Վիկտորի, Ալան Մոդուիի և Ժան-Պատրիկ Բենեի կողմից և հիմնված իրական պատմության վրա՝ հեռուստասերիալը պատմում է ֆրանսիացի գաղթական Ջեքիի կյանքի մասին։ Նա ղեկավարում է Աֆղանստանի Քաբուլ քաղաքի «Քաբուլի խոհանոց» հայտնի ռեստորանը և ընդունում է գաղտնի հանձնարարություն գնդապետ Ամանուլլահից՝ մարմնավորված երգիծականորեն լուրջ Սիմոն Աբգարյանի կողմից, ում հետ և ում վրա դիտորդը հաճույքով ծիծաղում է։ 

​

583997.jpg-r_1280_720-f_jpg-q_x-xxyxx.jp

«Վիվիեն Ամսալեմի դատը» (2014) 

​

«Կին առնել» և «Յոթը օրերը» ֆիլմերի հետ միասին, «Վիվիեն Ամսալեմի դատը» ամբողջական է դարձնում Ժոնիտ և Շլոմի Էլկաբեցների տպավորիչ կինոնկարի տրիլոգիան։ Ֆիլմը պատմում է Վիվիենի և Էլիշայի պատմությունը՝ վերջինս մարմնավորված Սիմոն Աբգարյանի կողմից։ Երեսուն տարվա անսեր ամուսնությունից հետո, Վիվիենը որոշում է ամուսնալուծվել։ Քանի որ Իսրայելը չի ճանաչում քաղաքացիական ամուսնությունը և ամուսնալուծությունը, ուղղափառ ռաբբինատը կատարյալ վերահսկողություն ունի։ Եվ, ըստ ռաբբինատի, կինը չի կարող ամուսնալուծվել ամուսնուց առանց վերջինի համաձայնության։ Բնականաբար, դատավարությունն տևում է ոչ թե ամիսներ, այլ տարիներ։ Ֆիլմը պատմում է կարևոր պատմություն՝ իր լարված և կլաստրոֆոբիկ տրամադրություններով և պատկերներով։ Սիմոն Աբգարյանը վարպետորեն է մատուցում իր խաղը որպես չարամիտ և նույնիսկ հոգեբանորեն անհավասարակշիռ կերպար՝ ֆիլմը դարձնելով նման վավերագրության։

​

wk-gett0227-1.jpg

«1915» (2015)

​

Համառեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի «1915» ֆիլմում Սիմոն Աբգարյանի կերպարը բուռն է։ Տեղի ունենալով թատրոնում՝ Սիմոնը մարմնավորում է թատրոնի ռեժիսորի, ով որոշում է կայացնում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության մասին վիճահարույց բեմադրություն բեմադրել։ Լինելով հենց Սիմոնի դերում՝ նրա խաղը  համակրում է՝ փոխանցելով պատմության սարսափելի և խորհրդավոր նախադրյալը։ Համառեժիսորները, իրականում, «1915»-ի սցենարը գրելիս որպես դերասան Սիմոնին ունեին մտքում և նույնիսկ սցենարում օգտագործել էին նրա իրական անունը գլխավոր հերոսի համար։ Այնպես որ, բարեհաջող էր, որ անվանի դերասանը համաձայնվեց ստանձնել այդ դերը:

​

d8155f_6a2ed0638488423387eaec19fde2e8df_

«Սիրանո, իմ սեր» (2019)

​

Սիմոն Աբկարյանը դրամայի հարազատ որդին է։ Բայց, լինելով ակնառու դերասան, իր դերասանական կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև կատակերգական դերեր։ Ռեժիսոր Ալեքսիս Միչալիկի «Սիրանո, իմ սեր» ֆիլմը պատմում է բանաստեղծ և դրամատուրգ Էդմոնդ Ռոստանդի պատմությունը և «Սիռանո դե Բերժերակ» գիրքը գրելու նրա պայքարը։ Ֆիլմում Սիմոն Աբգարյանը մարմնավորում է Ռոստանդի սպասված պիեսի պրոդյուսեր Անժ Ֆլորիին։ Միաժամանակ կիսակատակերգական և լուրջ, ինչպես նաև սրամիտ՝ Սիմոնը հիանալի կերպով ներկայացնում է ժամանակաշրջանի վարվելակերպն ու ոգին։

1592929.jpg

«Լսումը» (2019) 

​

Ինա Ուայսի վերջին ֆիլմերից մեկում՝ «Լսումը» անվանումով, Սիմոն Աբգարյանը մարմնավորում է ջութակի վարպետ Ֆիլիպին՝ ամուսնացած ջութակի ուսուցչուհի Աննայի հետ։ Նրանք ունեն երաժշտության մեջ շնորհալի որդի ՝ Ջոնասը, որին Աննան փորձում է պարտադրել իր դասերը։ Պատմությունը պտտվում է նրանց ընտանիքի իրադարձությունների շուրջ, երբ Աննան սկսում է մարզել տաղանդավոր ջութակահար Ալեքսանդրին իր ավարտական քննության համար։ Նա տարվում է Ալեքսանդրի դասերով՝ հեռվանալով ամուսնուց և որդուց։ Այս դերակատարմամբ Սիմոն Աբգարյանը

​

Das-Vorspiel_(c)Judith-Kaufmann,-Lupa-Fi

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

​

​

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

​

​

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2026 by Creative Armenia

bottom of page