top of page

Creative Armenia-ն մեկնարկում է  «ARTBOX»-ը

Բոլոր այն արվեստագետները, որոնք ունեն առևտրայնորեն կենսունակ նախագծեր հրավիրվում են դիմելու 

Մարտի 3, 2020 |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia-ն ուրախ է մեկնարկելու «ARTBOX» ստեղծարար ինկուբատորը, որը տրամադրում է չորս փուլերով աջակցություն ազդեցիկ ստեղծարար գաղափարներին, որոնք ունեն առևտրային հաջողության ներուժ։ Չորս փուլերն են՝ զարգացումը, ներդրումը, արտադրումը և խթանումը։ 

«Առևտրայինի և արվեստի հարաբերությունը հասկանալը էական է», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։««ARTBOX»-ը, կարելի է ասել, առաջին ծրագիրն է աշխարհում՝ ստեղծված ուղորդելու իրական արվեստագետներին արվեստի անհարթ ճանապարհներով»։

«ARTBOX»-ը այժմ ընդունում է հայտեր արվեստի ցանկացած ճյուղում, ներառյալ՝ ֆիլմ, երաժշտություն, տեսողական արվեստներ, թատրոն, և լուսանկարչություն, գործող արվեստագետներից և արվեստի արտադրողներից, որոնք ունեն հայկական արմատներ, կամ որոնց նախագծերը էականորեն կապված են հայկական թեմաներին։ 

«ARTBOX»-ը հովանավորվում է հզոր մշակութային ներդրողների կողմից», — ասաց Անուշ Տեր-Խաչատրյանը, ով վերահսկում է Creative Armenia-ի ծրագրերը։ «Ունենալով մեր ներդրողների վստահությունն ու աջակցությունը և ուժեղ հավատ ստեղծարար արվեստագետների հանդեպ, «ARTBOX»-ը խթանելու է արվեստներին և նրանց բերելու շուկա»։ 

«ARTBOX»-ը հովանավորված է մի խումբ ներդրողների կողմից՝ Նինա Պողոսյան Քուիգլիի, Սանդրա Շահինյանի, Մելանի Դադուրյանի, Տիրոն և Անդրեա Ջեբեջյանի, Էդիլ Հովնանյանի և Մեսրոպ Խուդագուլյանի կողմից։ 

Հայտադիմումների առաջին շրջանը բաց կլինի մինչև , 2020թ.-ի մայիսի 1 վերջնաժամկետը։ Ավելին իմանալու և դիմելու համար այցելեք՝ creativearmenia.org/artbox։  

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page