top of page

Հայտնի է Սերժ Թանգյանի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավերի ժյուրին

«System of a Down» խմբի երաժիշտը կգլխավորի «7 նոտա»երաժշտական մարտահրավերի՝ համաշխարհային ճանաչում ունեցող ժյուրին։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։

Նոյեմբերի 29, 2017  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-21 at 4.14.44 PM.png

Սերժ Թանգյանի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ժյուրին արդեն հայտնի է։ Հայտերը կգնահատեն եւ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակի հաղթողին կորոշեն «System of a Down» խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանը, «Capital Cities» խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանը, ջազ ֆենոմ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի «Herb Alpert» երաժշտական դպրոցի պրոֆեսոր եւ հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը եւ հայտնի ռոք աստղ, հենց ինքը՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանգյանը։  

​

Մարտահրավերը, որի մեկնարկը տրվեց հոկտեմբերին, մի պարզ նախապայման ունի. Սերժ Թանգյանը գրել է նոր երգի առաջին 7 նոտաները։ Կարո՞ղ եք ավարտել այն։ «7 նոտա» երաժշտական մարտահրավերի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է, իսկ մրցանակը կազմում է 5,000 ԱՄՆ դոլար։ Հավելյալ տեղեկությունների եւ դիմումների համար այցելե՛ք՝ www.serjtankianchallenge.com.

Ստեղծարար մարտահրավերների շարքը ձեզ է ներկայացնում Creative Armenia-ն. շահույթ չհետապնդող կազմակերպություն՝ թվային դարաշրջանում տաղանդ բացահայտելու, զարգացնելու եւ արտադրելու գլոբալ մանդատով։

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

​

​

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

​

​

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2026 by Creative Armenia

bottom of page