top of page

Հարցազրույց Մարիամ Պետրոսյանի հետ

Սերժ Թանգյանի «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթող Մարիամ Պետրոսյանը պատմում է իր ստեղծագործության, ոգեշնչման աղբյուրների ու ապագայի ծրագրերի մասին։

Փետրվարի 20, 2018  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-17 at 4.41.40 PM.png

Դուք նշել եք, որ 30 րոպեի ընթացքում եք գրել այս երգի խոսքերը։ Ի՞նչ զգացմունքներ են Ձեր մեջ առաջացրել այս 7 նոտաները։

 

Առաջին 7 նոտաների մեղեդին որոշիչ էր երգի տրամադրության համար, որն էլ իր հերթին ստեղծեց բառերի գաղափարը։ Երգը գրելու ընթացքում մտածում էի, որ խոսքերը պետք է որոշակի խորհրդավորություն, հմայք և միևնույն ժամանակ թարմություն պարունակեն։ Ստեղծագերծելու ընթացքում, որպես խոսքերի հիմք, ես կերպարներ եմ ստեղծում։ Կոնկրետ այս երգի կերպարը պետք է շատ աբստրակտ ու անորոշ լիներ։ Ես ցանկանում էի միանգամայն ազատվել սովորական, ստանդարտ ֆորմատներից և ուղղակի վստահել իմ բնազդներին։

 

Կպատմե՞ք Ձեր երաժշտական կրթության ու կարիերայի մասին։

 

Ես սովորել եմ Երևանի Կոմիտասի անվան ազգային կոնսերվատորիայում։ 2016թ.-ին ավարտել եմ Վեսթ Լոնդոնի համալսարանը (Լոնդոնի երաժշտության քոլեջը)։ Որպես երգիչ և երգահան՝ ես համագործակցել եմ Անդրե Սիմոնյանի (The Beautified Project), Միքայել Ոսկանյան & Friends-ի, Նիկ Եգիբյանի, Յան Փոսթի (Water Knot), Lazzaro-ի և այլ երաժիշտների հետ։ Սոլո արտիստ լինելը իմ էության մեջ է։ Այնուամենայնիվ, տարբեր արտիստների և երաժիշտների հետ համագործակցությունն ինձ հսկայական հաճույք է պատճառում ու մեծ փորձ է ինձ համար։

Ի՞նչն է Ձեզ վրա ամենամեծ երաժշտական ազդեցությունն ունեցել։

​

Կարող եմ ասել, որ ոգեշնչման իմ հիմնական աղբյուրները եղել են դասական-օրկեստրային և new-age երժշտությունը, ինչպես նաև երաժշտական, թատերական, սինեմատիկ ժանրերը։

​

Ի՞նչ կարծիք ունեք մարտահրավերին ներկայացրած այլ ստեղծագործությունների վերաբերյալ։ Կա՞ն երգեր, որոնք Ձեզ առանձնահատուկ են դուր եկել։

 

Դրանք բոլորը շատ տարբեր են։ Ինձ համար շատ դժվար է միայն մեկի անունը նշել, բայց կարծում եմ, որ Անդրես Մոնտերոյի «Sweet and Spicy»-ն իրոք շատ գեղեցիկ ստեղծագործություն է։

Screen Shot 2019-01-17 at 4.41.50 PM.png

Ապագայի Ձեր նպատակնե՞րը։

 

Ներկայումս աշխատում եմ իմ առաջին EP-ի վրա։ Կցանկանայի որքան հնարավոր է շուտ սկսել ելույթ ունենալ տարբեր հարթակներում, որովհետև ինձ համար կարևոր է լսարանիս հետ կապված լինելը։ Հաջորդ ամիս պատրաստվում եմ թողարկել իմ առաջին տեսահոլովակը։ Ապագայի իմ նպատակը կամ երազանքը իմ երգերից առնվազն մեկի կատարումն է նվագախմբի հետ։ Ավելի մեծ երազանքս նվագախմբի ուղեկցությամբ ամբողջական CD-ի թողարկումն է։ 

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

​

​

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

​

​

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2026 by Creative Armenia

bottom of page