top of page

Մեկնարկվեց 2,000 ԱՄՆ դոլար մրցանակով սցենարի մարտահրավերը

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը այժմ ընդունում է հայտեր

Հոկտեմբերի 18, 2019   |  հեղ.` Creative Armenia

2019-10-16.jpg

Creative Armenia-ն ուրախ է մեկնարկել նոր ստեղծարար մարտահրավեր սցենարիստների համար՝ հովանավորված Ucom-ի կողմից։ 2,000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը կպարգևատրվի այն սցենարիստին, որը կգրի «Creative Armenia» անվանումով ֆիլմի ամենակլանող սցենարի առաջին էջը։ Դիմորդներին առաջարկվում է որգեշնչվել նշված անվանումով ֆիլմի պաստառից՝ ստեղծված Անահիտ Պետրոսյանի կողմից։

​

Պետրոսյանի պաստառը Creative Armenia-ի նախորդ մարտահրավերի հաղթող աշխատանքն է, որը նույնպես Ucom-ի հետ համագործակցությամբ է տեղի ունեցել։ Մարտահրավերը պարգևատրեց 2,000 ԱՄՆ դոլար ամենաազդեցիկ «Creative Armenia» ֆիլմի պաստառի համար։ Իսկ այժմ, այդ երևակայական ֆիլմի պաստառը կխթանի իր ֆիլմի սցենարի առաջին էջի ստեղծմանը։

​

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը այժմ ընդունում է հայտեր։ Չկան ժանրային, տարիքային կամ տարածաշրջանային սահմանափակումներ։ Դիմորդները պետք է ուղարկեն բնօրինակ սցենարի միայն առաջին էջը, ինչպես նաև հակիրճ լրացված դիմումաձև։ Դիմումների վերջնաժամկետը 2019թ.-ի դեկտեմբերի 1-ն է։ Ավելին իմանալու և դիմելու համար այցելեք creativearmenia.org/firstpage կայքէջ։

​

«Մեր մարտահրավերներից յուրաքանչյուրը մեզ ուղղորդում է այնպիսի տեղ, որին չէինք սպասում», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Մենք անհամբեր սպասում ենք բազում պատմությունների առաջին էջը ընթերցելուն, որոնք կհամոզեն մեզ սպասել մնացած էջերին»։

​

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերը Creative Armenia-ի և Ucom-ի թվով երրորդ գործակցությունն է՝ հաջորդող և կապված «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերին։

​

«Ինչպես և նախկինում, Ucom-ը խրախուսում է ստեղծարար և նորարար մարդկանց դրսևորելու իրենց տաղանդը։ Մեր ընկերությունը բազմաթիվ օրինակներ ունի, երբ աջակցության արդյունքում տաղանդավոր սցենարիստները, ռեժիսորները և դերասանները արժանացել են միջազգային բարձր գնահատականի», — նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

​

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար մտքին։

​

Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ միասին իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին:

​

«Առաջին էջ» սցենարի մարտահրավերի մասին ավելին իմանալու և դիմելու համար այցելեք creativearmenia.org/firstpage կայքէջ։

​

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

​

​

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

​

​

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2026 by Creative Armenia

bottom of page