Հայտնի են Թերրի Ջորջի՝ ռեժիսորներին ուղղված մարտահրավերի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները
Սեպտեմբերի 17-ին Human Rights Watch-ը կհյուրընկալի միջոցառում, որին կներկայացվի 5,000 ԱՄՆ դոլարի հաղթողը:
Սեպտեմբերի 11, 2017 | հեղ.` Creative Armenia
Թերրի Ջորջի՝ ստեղծարար մարտահրավեր 001-ի եզրափակիչ փուլ անցած մասնակիցները
Այսօր Creative Armenia-ն հայտարարեց Թերրի Ջորջի՝ ռեժիսորներին ուղղված մարդու իրավունքների թեմայով մարտահրավերի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։ Մարտահրավերի հաղթողին սպասվում է 5,000 ԱՄՆ դոլար դրամային մրցանակ։
Եզրափակչի տասներկու ռեժիսորները ներկայացնում են ԱՄՆ-ն, Կանադան, Իսպանիան, Թուրքիան, Հայաստանը և Արցախը։ Մարդու իրավունքների վերաբերյալ նրանց 60 վայրկյանանոց տեսլականներն առերեսվում են մեր ժամանակների ամենակարևոր հիմնահարցերից մի քանիսին՝ պատերազմից ու ցեղասպանությունից մինչև երեխաների իրավունքներ ու փախստականների ճգնաժամ։
«Ստեղծարար մարտահրավեր 001. ազդեցության արվեստ»-ի եզրափակիչ փուլի մասնակիցներն են.
«Genocide: Eight Stories from Millions»
Ռեժիսոր՝ Էդուարդ Հովակիմյան
Արտադրության երկիրը՝ Հայաստան
Մարդու իրավունքների հիմնախնդիրը՝ ցեղասպանություն
«Green & Black»
Ռեժիսոր՝ Արամ Շահբազյան
Արտադրության երկիրը՝ Հայաստան
Մարդու իրավունքների հիմնախնդիրը՝ պատերազմի գինը
«Home»
Ռեժիսոր՝ Ջուլի Ասրիյան
Արտադրության երկիրը՝ ԱՄՆ
Մարդու իրավունքների հիմնախնդիրը՝ միգրանտներ և փախստականներ
«Human Range»
Ռեժիսոր՝ Գագիկ Ղազարե
Արտադրության երկիրը՝ Հայաստան
Մարդու իրավունքների հիմնախնդիրը՝ արժանապատվության պայքար
«Human Rights»
Ռեժիսոր՝ Վահե Տերտերյան
Արտադրության երկիրը՝ Հայաստան
Մարդու իրավունքների հիմնախնդիրը՝ երեխաները պատերազմի ժամանակ
«In the Blink of an Eye»
Ռեժիսոր՝ Գյուրուր Բյոզքյուրթ
Արտադրության երկիրը՝ Թուրքիա
Մարդու իրավունքների հիմնախնդիրը՝ պատերազմի գինը
«KWE»
Ռեժիսոր՝ Մորնինգսթար Դերոսիեր
Արտադրության երկիրը՝ Կանադա
Մարդու իրավունքների հիմնախնդիրը՝ տեղաբնիկ կանանց իրավունքներ
«Not Carefully Chosen Words»
Ռեժիսոր՝ Գեորգի Ալեքսանյան
Արտադրության երկիրը՝ Արցախ
Մարդու իրավունքների հիմնախնդիրը՝ ծաղրը սոցիալական մեդիայում
«Pim Pam Pum»
Ռեժիսորներ՝ Ասիեր Ուրբիետա և Անդոնի դե Կառլոս
Արտադրության երկիրը՝ Իսպանիա
Մարդու իրավունքների հիմնախնդիրը՝ երեխաները պատերազմի ժամանակ
«The Replacement »
Ռեժիսոր՝ Գևորգ Հարությունյան
Արտադրության երկիրը՝ Հայաստան
Մարդու իրավունքների հիմնախնդիրը՝ պատերազմի գինը
«The Wall»
Ռեժիսոր՝ Արթուր Սարգսյան
Արտադրության երկիրը՝ Հայաստան
Մարդու իրավունքների հիմնախնդիրը՝ մահապատիժ
«Will Work for Shelter»
Ռեժիսոր՝ Էդուարդո Գարաբալ
Արտադրության երկիրը՝ ԱՄՆ
Մարդու իրավունքների հիմնախնդիրը՝ անօթևան մարդիկ
Դիտե'ք Թերրի Ջորջի՝ ստեղծարար մարտահրավեր 001-ի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների մասին հոլովակը
Մասնակիցների վերջնական գնահատումն իրականացվել է հանրահայտ ժյուրիի կողմից. օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջ («Ռուանդա հյուրանոց», «Խոստումը»), Կաննի «Ոսկե արմավենու» դափնեկիր ռեժիսոր Ատոմ Էգոյան («Լուսավոր գալիք», «Արարատ»), սոցիալական ազդեցության ոլորտում հանրահայտ Բոննի Աբաունզա («Արյունոտ ալմաստ», «Խոստումը»), սոցիալական ազդեցության կինոգործիչ Կառլա Կարապետյան («Ճչացողները»), Ջեսիքա Փիք (UCLA-ի՝ մարդու իրավունքների Promise ինստիտուտի տնօրենի օգնական) և Փիթեր Բիսանզ (UCLA-ի՝ սոցիալական ազդեցության ժամանցի՝ Skoll կենտրոնի գործադիր տնօրեն)։
Ժյուրի՝ Թերրի Ջորջ, Բոննի Աբաունզա, Ատոմ Էգոյան, Կառլա Կարապետյան, Փիթեր Բիսանզ, Ջեսիքա Փիք
Հաղթողը, որը միևնույն ժամանակ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակ ստացողն է, կհայտարարվի 2017 թ.-ի սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսում՝ Human Rights Watch-ի (Առաջատար անկախ կազմակերպություններից մեկն է աշխարհում, որի գործունեությունն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը:) հյուրընկալած միջոցառման ժամանակ։ Creative Armenia-ն և Human Rights Watch-ը Թերրի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին էպիկ պատմության՝ «Խոստումը» ֆիլմի գործընկեր կազմակերպություններ են։ Ֆիլմից ստացված ողջ հասույթն ուղղվում է մարդասիրական նպատակների։