top of page
photo_2022-09-17_18-33-18.jpg

Հայտադիմումի նյութեր 

Դիմումը ներկայացնելուց առաջ համոզվեք, որ ծանոթ եք անհրաժեշտ նյութերի ցանկին և պատրաստ եք դրանք ներկայացնելուն։ 

Դիմումները այժմ փակ են։

2020-01-10.png
2020-01-10 (1).png

2023թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-եր 

«Creative Armenia-AGBU Fellowship»-երը, որն այժմ երրորդ տարում է, ծրագիր է բոլոր ոլորտներից և աշխարհի ցանկացած վայրից արվեստագետների համար։ Տրամադրելով աջակցության ամբողջական փաթեթ, որը ներառում է ֆինանսավորում, մենթորություն, ոլորտի կապեր և առաջխաղացում հայազգի ծագմամբ նորարար արվեստագետներին կամ նրանց, ովքեր դրսևորում են հետաքրքրություն հայկական մշակույթի նկատմամբ՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծագործողներին հասցնել Հայաստանի մշակութային ապագայի առաջնագիծ։ Խիստ խրախուսվում են հայտադիմումները, որոնք Արցախից են կամ Արցախի վերաբերյալ։

Անհրաժեշտ նյութերի ցանկ 

Նախքան ձեր հայտադիմումը «Typeform» պորտալում սկսելը համոզվեք, որ ունեք հետևյալ նյութերը PDF ձևաչափով։ Հայտադիմումը լրացնելու գործընթացն ինքնին կտրի ոչ ավելի, քան 15 րոպե։

 

  • Մեկ PDF ձևաչափի փաստաթուղթ, որում ներառված է հետևյալը.

    • Ձեր ստեղծարար կենսագրությունը, ներառյալ ձեր ստեղծագործական աշխատանքների և կարիերայի նկարագիրը։

    • Ձեր ներկայիս ստեղծագործական նախագիծը(երը), ներառյալ, թե ինչու է այն կարևոր, և ավարտի ժամանակացույցը։ 

    • Ձեր կարիերայի տեսլականը և այն, թե ինչ եք ակնկալում 2023թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-երից։

Յուրաքանչյուր պատասխանի համար առավելագույնը 400 բառ է։ Խրախուսում ենք լինել հակիրճ։
Ներկայացված PDF փաստաթուղթը կարող է լինել լրացված անգլերենով կամ հայերենով և վերնագրում պետք է կրի ձեր անունը և ազգանունը։

  • CV և այլ համապատասխան նյութեր, ինչպիսիք են պորտֆոլիոն կամ ֆիլմացանկը։

  • Բարձր որակի լուսանկար՝ 8” x 10” (W x H) չափերով և PNG or JPG ձևաչափով։ Լուսանկարի առավելագույն չափ՝ 10MB։  

Եթե նախագիծը, որի վրա պատրաստվում եք աշխատել գալիք տարում առնչվում է Արցախին, խնդրում ենք մանրամասնել, թե ինչպես է այն կապված Արցախի հետ։

 

Եթե վերոնշյալ նյութերը պատրաստ են, կարող եք լրացնել ձեր հայտադիմումների պորտալում։ 

Դիմումների ընթացքը

Հայտերի վերջնաժամկետն է 2022 թ.-ի նոյեմբերի 15-ը։ Վերջին փուլի համար ընտրված դիմորդները կհրավիրվեն ներկայացնելու հավելյալ փաստաթղթեր և վերջնական գնահատման համար անցնելու վիդեո հարցազրույց։

Մենք դիմումներ ենք ստանում բացառապես «Typeform» դիմումի պորտալի միջոցով։

Հաճախ տրվող հարցեր

Հ. Ես հայ չեմ: Կարո՞ղ եմ դիմել։

Պ. Այո։ Եթե ձեր գործերը որոշակիորեն կապված են հայկական մշակույթին վերաբերող թեմաներին։ 

Հ. Հայաստանում բնակությունը պարտադի՞ր է։

Պ. Ոչ։ Դուք կարող եք դիմել աշխարհի ցանկացած վայրից։ Պարտադիր հանդիպումները տեղի կունենան առցանց, սակայն կամընտիր միջոցառումները տեղի կունենան Երևանում։

Հ. Ի՞նչն է որակավորվում իբրև արցախյան նախագիծ։ Ո՞վ է համարվում արցախյան դիմորդ։ 
Պ. Եթե դուք դիմորդ եք, ով ծնվել և/կամ այժմ ապրում է Արցախում, դուք համարվում եք արցախյան դիմորդ։ Եթե ձեր նախագիծը առնչվում է արցախյան թեմաների և/կամ կյանքի է կոչվելու Արցախում, ապա ձեր նախագիծը համարվում է արցախյան։ 

Հ. Հայտատուների համար տարիքային սահմանափակում կա՞։

Պ. Ոչ։ 

Հ. Ես պարտավո՞ր եմ ծախսելու դրամաշնորհը իմ ծրագրի համար։
Պ. Դուք ազատ եք ծախսել դրամաշնորհը ինչպես կկամենաք։ Բայց մենք պետք է առաջին հաստատումը տալ այն նախագծերին, որոնց մենք կաջակցենք։ Դա նշանակում է, որ Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն պետք է ունենան հնարավորություն ձեր նախագիծն արտադրելու կամ ներդրումներ կատարելու, նախքան այն ուրիշների հետ կիսելը։
 

Հ. Որո՞նք են իմ պարտականությունները որպես «Creative Armenia-AGBU Fellow»։

Պ. Նախատեսված հանդիպումներին մասնակցելուց բացի, մենք ակնկալում ենք, որ մեր «Fellow»-ները ակտիվորեն մասնակցեն մեր ստեղծագործական համայնքում։ Այն կարող է ներառել գաղափարների ներկայացում, աշխատարանի վարում կամ սկսնակ արվեստագետների խորհրդատվություն։ Մենք ակնկալում ենք, որ մեր «Fellow»-ները կդառնան մեր ստեղծարար համայնքի առաջնորդներ և հայ մշակութային դեսպաններ։

 

Հ. Ի՞նչ է սպասվում ծրագրի ավարտից հետո։

Պ. Դուք կդառնաք Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի շրջանավարտներ և մշակութային դեսպաններ հայ ժողովրդի համար։ Դուք կունենաք մուտք դեպի մեր ստեղծարար համայնքները և առաջնային դիտարկում մեր մյուս ծրագրերի համար։ Մենք միասին կաշխատենք հայ մշակույթը զարգացնելու և խթանելու համար։

bottom of page