top of page

Հանգստի և հուսահատության պարը

Հարցազրույց «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերի հաղթող Թամարա Այդինյանի հետ

Հուլիսի 30, 2020 |  հեղ.` Creative Armenia

$2,000 self-quarantine creative challeng

Թամարա Այդինյանի կատարումները ուղղակի պարեր չեն: Դրանք հիպնոտիկ փորձառություններ են, որոնցով հիանում ես։ Գրավելով ձեր ուշադրությունը շարժումներով, նրա կատարումը ընտրվեց որպես մեր համաշխարհային մրցույթի հաղթող։ Իմացեք ավելին Թամարայի մասին մեր բացառիկ հարցազրույցում:


 

CA. Պատմեք Ձեր պարի մասին։ Ինչպե՞ս գաղափարը ծնվեց։ 

 

ԹԱ. Գաղափարը ծնվեց մտքերիս մեջ սուզվելուց։ Գոյության պատճառի վերաիմաստավորումը իր բոլոր տեսանկյուններով միշտ եղել է և կլինի կարևոր փորձ։ Մեկուսացման պայմաններում այն կարող է այլ կերպ ազդել ձեզ վրա։ Երբ ընկղմվում ես մտքերի մեջ՝ հանգստի և հուսահատության միջև ընկած անցողիկ տարածության մեջ, այն կարող է հասցնել քեզ խելագարության եզրին կամ օգնել գտնել նոր հեռանկարներ։ Նման պահերին հասկանում ես, որ ամեն ինչ կախված է քո ձեր որոշումից:

 

CA. Ձեր պարում ներառված շարժումները ուժեղ գաղափարային հիմք ունեին։ Ավելին կպատմե՞ք դրա ոճի մասին և թե ինչն է ձեզ ոգեշնչել:

 

ԹԱ. Իմ խորեոգրաֆիան գիտակցության, ներկա պահի, մարմնի և զգայարանների մասին է։ Երբ ես ստեղծագործում եմ, այս գաղափարները, լավ պարային տեխնիկայի և մարմնի ճիշտ ընկալման հետ, ստեղծում են երևակայությամբ և իմպրովիզացիայով լի պարեր։ Նման պահերին ես լիովին անկեղծ եմ դառնում ինքս ինձ հետ։ Ինձ համար դա է կախարդանք ստեղծելու և ճիշտ էներգիա փոխանցելու գաղտնիքը։ 

 

CA. Դուք մասնակցել եք բազմաթիվ վարպետության դասընթացների և շրջագայել աշխարհով մեկ։ Արդյո՞ք այդ փորձը որևէ կերպ փոխել է ձեր աշխատանքը։

 

ԹԱ. Անշուշտ։ Եվ ոչ միայն որպես պարուհի կամ խորեոգրաֆ, այլ նաև որպես մարդ։ Կարծում եմ, որ մարդկանց ամենալավ հատկություներից մեկը ֆիզիկապես և մտավոր փոփոխության ունակությունն է, հատկապես մտավոր։ Մտքերը ամենազորավոր ուժն են աշխարհում։ Այնպես, ինչպես ջուրը կարող է փոխել իր ձևը, մտածելակերպը կարող է փոխել ձեր մարմնի ձևը, ձեր շարժման որակը և ավելին։ Միակ հարցն այն է, արդյո՞ք դուք պատրաստ եք փոխել, թե ոչ։

 CA. Ձեր անձնական ինքնամեկուսացումը և «Ինքնամեկուսացում» ստեղծարար մարտահրավերը ազդեցություն ունեցա՞ն ստեղծագործելու մեթոդների, տեխնիկաների և գործիքների վրա։ 

 

ԹԱ. Չէի ասի, որ ինչ-որ բան փոխվել է իմ պարային տեխնիկաների, մեթոդների կամ շարժման որակի մեջ։ Քանի որ ես մարզվում եմ ամեն օր և ցանկացած պայմաններում, միշտ էլ փորձում եմ նոր բան հայտնաբերել։ Դա շարունակական գործընթաց է։ Բայց ես բացահայտել եմ, որ նույնիսկ սահմանափակ տարածության մեջ կարելի է լինել աներևակայելի արտահայտիչ՝ ներշնչում գտնելով ձեր ներքին աշխարհից։ Հետաքրքիր է, թե ինչպես կարող ենք անջատվել աշխարհից, բայց միևնույն ժամանակ աշխարհը ավելի սուր կերպով զգալ։ Ես նաև հիշեցի, թե ինչքան համեղ են մայրիկիս ուտեստները։

 

CA. Որո՞նք են Ձեր ստեղծարար նպատակները ՔՈՎԻԴ-19-ին հաջորդող աշխարհում։ 

 

ԹԱ. Իմ ստեղծարար նպատակները COVID-19-ին հաջորդող աշխարհի համար կապված են արվեստի, ստեղծարարության և դրա բոլոր դրսևորումների հետ։ Արվեստագետների համար նոր հարթակներ և հնարավորություններ ստեղծելով, ներկայացումներ բեմադրելով և արվեստի նախագծեր կազմակերպելով՝ մենք կարող ենք օգնել մարդկանց նորից զգալ կյանքի քաղցրությունը և հիշեցնել, որ առանց արվեստի կյանքը անիմաստ ու ձանձրալի կլիներ։

bottom of page