Մշակույթի խաչմերուկ. սեպտեմբեր, 2018
Թռչենք լուսին և մի շարք այլ հնարավորություններ այս ամսվա #CultureCheck-ում
Հոկտեմբերի 1, 2018 | հեղ.` Creative Armenia
1. Սեպտեմբերին օսկարակիր ռեժիսոր Ալֆոնսո Կուարոն արժանացավ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» իր «Ռոմա» ֆիլմի համար: Այս մրցանակն առաջին ամենամեծ փառատոնային հաղթանակն էր հեռարձակող հսկա «Նեթֆլիքսի» համար:
2. 18-ամյա աշխատանքից հետո թոշակի անցած դիզայներ Միգել Ֆրանսիսկո Մասիասն ավարտեց կուլտային պատկերների իր վերարտադրումը, որոնցով ոգեշնչվել էր Իտալիայում: Այդ պատկերները նա կերտել է Մեքսիկայում` տեղական եկեղեցիներից մեկի առաստաղին:
3. Հարյուր հազարավոր դիտորդներ էին եկել ներկա գտնվելու Լիոնի ամենամյա պարի փառատոնի շքերթին: Այս տարվա տոնակատարությունների թեման խաղաղությունն էր:
4. Նյու Յորքում ապրող հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը ցուցադրվում է Ստամբուլի` «Ժամանակակից արվեստի պատկերասրահում»: Նրա յուրահատուկ կանացի դիմանկարները գեր-ռեալիզմի և միստիկայի խառնուրդ են:
5. Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացվեցն հայ ժողովրդի ուշագրավ մշակութային ժառանգությունն ուսումնասիրող առաջին խոշոր ցուցահանդեսը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիանում էր իր երկրի հնագույն ձեռագրերով և խաչքարերով:
6. Ճապոնացի միլիոնատեր Յուսակու Մաեզավան հրավիրում է 8 արվեստագետների մասնակցելու ճանապարհորդության SpaceX’s Big Falcon հրթիռով, որը ուղևորվելու է լուսին 2023 թվականին: Այս ամենը արվեստի նոր նախագծի մի մասն է, որի անունն է #սիրելիլուսին: