Մշակույթի խաչմերուկ. հոկտեմբեր, 2018
Սգում ենք ու սիրով հիշում Շառլ Ազնավուրին ու Արա Գյուլերին, բայց տոնելու առիթներ էլ ունենք այս ամսվա Մշակույթի խաչմերուկում:
Նոյեմբերի 1, 2018 | հեղ.` Creative Armenia
1. Մշակույթի խաչմերուկն այս ամիս բացում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ամենամյա միջոցառումն այս տարի հյուրընկալվում էր Երևանում, ուր նախագահներին ու վարչապետերին հրամցվեցին երգ, պար, գորգագործության ցուցադրություններ և Սոֆյա անունով ռոբոտը:
2. Փարիզում կայացավ հայ-ֆրանսիացի մեծանուն երգիչ Շարլ Ազնավուրի հուղարկավորության արարողությունը: Ֆրանսիայի Ֆրենք Սինատրան միևնույն ժամանակ Հայաստանի ամենասիրելի ու ամենամեծ հայերից էր: Երկու երկրներում հարգանքի տուրք մատուցեցին երգչին` հիշելով նրա երգերը, ֆիլմերն ու կյանքը:
3. Հայերն այս ամիս սգացին նաև ստամբուլաբնակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կորուստը: Գյուլերը թողել է մեծ ժառանգություն` այդ թվում նախորդ դարի ամենահանրահայտ լուսանկարներից մի քանիսը:
4. Չինաստանը լուսին է կառուցելու: Իրոք: Մեկնարկը 2020թ.-ին նախատեսված արհեստական լուսինը լուսավորելու է 10-ից 80 կիլոմետր տրամագծով տարածք:
5. Անանուն նկարիչ Բենքսին մեկ անգամ չէ որ կատակում է գործնականում: Բայց նրա վերջին գործի` աճուրդում վաճառվելուց րոպեներ անց ինքնաոչնչացումը համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ստեղծարար չարաճճիությունը:
6. Եվ վերջում` Creative Armenia-ն «Պողոսյան» հիմնադրամի և ՀՀ Մշակույթի նախարարության հետ մեկտեղ հայտարարեց Բրյուսելում կայանալիք «East-West Residency» ծրագրի մասին: Հայաստանում ապրող արվեստագետներին հրավիրում ենք ծանոթանալու ծրագրի մանրամասներին creativearmenia.org կայքում: