Մշակույթի խաչմերուկ. նոյեմբեր, 2017
Այստեղ առանձնացրել ենք նոյեմբերին արվեստի ոլորտում տեղի ունեցած ամենահետաքրքիր իրադարձությունները:
Նոյեմբերի 28, 2017 | հեղ.` Creative Armenia
1. Նոյեմբերին Լեոնարդո դա Վինչին համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նրա՝ 450 միլիոն դոլար արժողությամբ «Սալվատոր Մունդի» կտավը դարձել է արվեստի ոլորտում երբևէ վաճառված ամենաթանկարժեք գործը:
2. «Loving Vincent» անիմացիոն ֆիլմով Երևանում բացվեց ReAnimania միջազգային անիմացիոն փառատոնը: Ֆիլմի յուրաքանչյուր կադրը նկարվել է ձեռքով՝ 115 նկարիչներից բաղկացած թիմի կողմից:
3. Հոլիվուդում սկանդալների ալիքն անցյալում թողեց Հարվի Ուայնսթինի, Քևին Սփեյսիի, եւ Բրեթ Րեթների աստղային փայլը. նրանցից ոմանք հերքում են իրենց կողմից որևէ սխալ արարք:
4. Ժխտողականությունը, ի դեպ, Ջո Բեռլինջերի «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմի թեման է, որը ներկայացվել է Լոս Անջելեսի «Արփա» միջազգային կինոփառատոնում: Ֆիլմը ցեղասպանության ժխտողականության հետևողական վերլուծություն է:
5. Բրուքլինի դատարանն անակնկալ դատավճռով անցել է փողոցային արվեստագետների կողմը՝ ընդդեմ կառուցապատողի, որը սպիտակեցրել էր Լոնգ Այլենդի շենքերից մեկի վրա նկարված «5Pointz» հսկայական գրաֆիտին:
6. Երկար սպասված Աբու Դաբիի Լուվրն այլևս բաց է արվեստի և բիզնեսի համար: Յուրատեսակ գմբեթանման թանգարանն այնպես է կառուցված, որ հնարավորինս շատ բնական լույս ներթափանցի շինություն։ Ու հիմա այն այցելուներ է գրավում աշխարհի տարբեր անկյուններից:
7. Human Rights Watch-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Սերժ Թանգյանը ներկայացրեց «Promise» հետմահու մրցանակը՝ շնորհված Քրիս Քորնելին: Երկու ռոք աստղերն էլ երգեր են գրել «Խոստումը» ֆիլմի համար: