Մշակույթի խաչմերուկ. մարտ, 2018
Եթե այս ամիս չեք հետևել լուրերին արվեստի ոլորտում, Creative Armenia-ն ահա կպատմի մարտ ամսին տեղի ունեցած մշակութային ամենահետաքրքիր իրադարձությունների մասին։
Մարտի 29, 2018 | հեղ.` Creative Armenia
1. Լավագույն դերասանի տիտղոսը «Օսկար» մրցանակաբաշխությունում բաժին ընկավ Գերի Օլդմանին Չերչիլին մարմնավորելու համար, մինչդեռ լավագույն դերասանուհի ճանաչվեց Ֆրենսիս ՄաքԴորմանը «Three Billboards Outside Ebbing, Missouri» ֆիլմում կերտած իր դերի համար։ Իր շնորհակալական ելույթով ՄաքԴորմանն խնդրեց «Օսկարի» նոմինացված բոլոր կանանց ոտքի կանգնել՝ հանուն կանանց իրավունքների ընդլայնման։
2. Թեման նույնն էր Կալիֆորնիայի համալսարանի «Hammer Museum»-ում տեղի ունեցած Creative Armenia-ի գագաթնաժողովում, որը մարդու իրավունքների ու ժամանցի հատման վերաբերյալ երեք տարբեր քննարկումների շուրջ էր հավաքել առաջադեմ կինոգործիչների և իրավունքի փորձագետների։ Մասնակիցների թվում էին ռեժիսորներ Էդ Զվիքը, Թերրի Ջորջը, Քեթրին Հարդվիքը և Ռեջինալդ Հադլինը, իսկ երեկոն իր ազդեցիկ ելույթով եզրափակեց դերասանուհի Միրա Սորվինոն՝ ընդունելով Promise Institute-ի ամենամյա առաջին մրցանակը՝ արվեստի միջոցով մարդու իրավունքների բնագավառում ունեցած ավանդի համար։
3. Իսկ այդ ընթացքում քննադատներին այնքան էլ դուր չէր եկել վիդեո-խաղերի սեքս-խորհրդանիշ Լարա Քրոֆթի դերակատար Ալիշյա Վիքանդերի կերպարը՝«Tomb Raider»-ի նոր տարբերակում։ Սակայն Թվիթերում երկրպագուներն առանց ժամանակ կորցնելու պաշտպանել են դերասանուհուն և նրա կազմվածքը։
4. Թվիթերում այդ օրերին կարելի էր հանդիպել #DeleteFacebook հեշթեգը՝ Լոնդոնում գործող Cambridge Analytica խորհրդատվական ընկերության կողմից Facebook-յան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներն օգտագործելու կապակցությամբ։ Ցուկենբերգը ներողություն է խնդրել Facebook-ի և դրա օգտատերերի միջև վստահության խաթարման համար։
5. Բենքսիի նոր որմնանկարը Նյու Յորքում բարձրաձայնում է Թուրքիայում արվեստագետների շարունակական հետապնդումների թեման։ Որմնանկարում պատկերված է Զեհրա Դոգան, ով ազատազրկվել է երկու տարի տասը ամիս ժամկետով Նուսայբին քաղաքն ավիրված վիճակում պատկերելու համար։
6. Հարփեր Լին գերեզմանից դատի է տվել Էրըն Սորքինին։ Նրա ժառանգները պնդում են, որ Լիի «Ծաղրասարյակ սպանելը» նովելի՝ Բրոդվեյի ադապտացիան Էրըն Սորքինի կողմից շատ է հեռացել բնօրինակից. փոփոխվել է Աթթիկուս Ֆինչի կերպարը, իսկ 1930-ականների փոքրիկ Ալաբամա քաղաքում պրոյեկտվել է այսօրվա սոցիալական մթնոլորտը։
7. «Դևեր քշողը/The Exorcist» ֆիլմից 45 տարի անց ռեժիսոր Ուիլյամ Ֆրիդքինը ներկայացրել է իր նոր ֆիլմի թրեյլերը, որի մեջ ներառված է սատանա քշելու իրական տեսարան։ «The Devil and Father Amorth»-ը լիամետրաժ վավերագրական ֆիլմ է, որն էկրան կբարձրանա ապրիլի 20-ին։