Մշակույթի խաչմերուկ. հունիս, 2018
Շարժվող կտավներ, անակնկալներ պոդիումի վրա և էլեկտրոնային պալատ հունիսի Մշակույթի խաչմերուկում:
Հուլիսի 2, 2018 | հեղ.` Creative Armenia
1. Beyoncé-ն եւ JAY-Z-ն այս ամիսին թողարկեցին համատեղ ալբոմ ու տեսահոլովակ: Վերջինս նկարահանվել է Լուվրի ներսում. հետաքրքիր է տեսնել զույգին «Մոնա Լիզայի» առջև կատարելիս:
2. Ելիսեյան պալատի բակը «Երաժշտության համաշխարհային օրվա» կապակցությամբ վերածվել էր հսկայական պարահրապարակի: 1,500 հանդիսատես, ներառյալ Ֆրանսիայի նախագահը, մասնակցեցին էլեկտրոնային երաժշտության աննախադեպ շոուին:
3. Միլանում ցուցադրվեց գալիք տարվա գարուն-ամառ հավաքածուն` նախատեսված տղամարդկանց համար։ Դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին առաջին անգամ հայտնվեց պոդիումի վրա` 1992 թվականից ի վեր: Նաոմի Քեմփբելը նույնպես մասնակցում էր շոուին։
4. 72-րդ ամենամյա «Թոնի» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Նյու Յորքի «Radio City Music Hall»-ում: Մինչ Ռոբերտ Դե Նիրոն երկար ճառով հանդես եկավ Դոնալդ Թրամփի դեմ, «Հարրի Փոթերը և անիծված երեխան» արժանացավ 6 մրցանակի:
5. Իսկ Երեւանում կյանք էին ստացել հայկական գլուխգործոցները թատրոնի ռեժիսոր Վահան Բադալյանի կողմից: Քաղաքի թանգարաններում տպավորիչ ու տեսարժան կարճ ներկայացումներ էին։
6. Միևնույն ժամանակ մայրաքաղաքում Creative Armenia-ն և ՀՀ Մշակույթի նախարարությունը հուշագրի ստորագրմամբ հայտարարեցին իրենց մասնավոր-պետական համագործակցություն սկիզբը: Հետևե՛ք մեզ` իմանալու արվեստների վերելքի, ստեղծարար արդյունաբերության կառուցման և հայ մշակույթն աշխարհով մեկ վերարժեքավորելու համատեղ ծրագրերի մասին: