top of page

Մշակույթի խաչմերուկ. հուլիս, 2018

Խոնավ է Մշակույթի խաչմերուկը Դարեն Արոնոֆսկու համար, «Times» հրապարակում և ավելին՝ հուլիսի Մշակույթի խաչմերուկում

Օգոստոսի 3, 2018  |  հեղ.` Creative Armenia

1. Կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր։ Երկրում նշում էին Վարդավառը, և Արոնոֆսկին մի կաթիլ անգամ չվախեցավ թրջվելուց։

 2. Իտալական ամառը բացվեց Արենա դի Վերոնայի հինգ օպերաներով։ Այս աննախադեպ ներկայացումները բեմադրվում են հինավուրց ամֆիթատրոնում: 

3. Ֆրանսիական շքեղ նորաձեւության տուն Givenchy-ն բացեց Փարիզյան նորաձեւության շաբաթը։ Նոր հավաքածուն նվիրված էր լեյբլի հիմնադիր Յուբեր դը Ժիվանշիին, որը հեռացավ կյանքից տարեսկզբին: 

4. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկն այս ամիս համալրեց Իսպանիայի միջնադարյան քաղաք Մեդինա Ազահարան, որը թարգմանաբար նշանակում է «փայլուն քաղաքը»: 

5. Նյու-Յորքի «Times» հրապարակը ջրի մեջ ընկղմվեց նոր՝ «խառը իրականութուն» հանրային ցուցահանդեսում: Աշխատանքը, որի հեղինակը Մել Չինն է, միտված է իրազեկելու կլիմայական փոփոխությունների մասին: 

6. Եվ վերջապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ այլ պետական պաշտոնյաներին ու նշանավոր արվեստի գործիչներին Երևանի ազգային պատկերասրահում՝ միասին տոնելու Creative Armenia-ի մեկամյակը։ 

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page