Մշակույթի խաչմերուկ. փետրվար, 2018
Ուզո՞ւմ եք մշակույթի մասին տեղեկացված լինել։ Creative Armenia-ն ներկայացնում է փետրվար ամսին արվեստի ոլորտում տեղի ունեցած ամենահետաքրքիր իրադարձությունները։
Փետրվարի 28, 2018 | հեղ.` Creative Armenia
1. Ելիզավետա թագուհին ապշեցրել է նորաձևության աշխարհը՝ Vogue-ի խմբագիր Աննա Վինթորի հետ հայտնվելով Լոնդոնի նորաձևության շաբաթի ցուցադրություններից մեկի առաջին շարքում։
2. Միևնույն ժամանակ Լոնդոնի գրական հասարակությունը քննարկում էր Շեքսպիրի պիեսների և Ջորջ Նորթի չհրապարակված գործերի միջև գրագողության ծրագրի միջոցով հայտնաբերված նմանությունները։
3. Թուրքական բանտից ազատվելուց հետո թուրք լրագրող Դենիզ Յուջելը վերադարձել է Գերմանիա։ Էրդողանի կառավարությունը նրան ճաղերից այն կողմ էր պահում ահաբեկչության կազմակերպման մեղադրանդքով։
4. Արտհաուսն ու Հոլիվուդը միաձուլվել էին Բեռլինալեում, որտեղ ի թիվս եվրոպացի կինոգործիչների՝ Վես Անդերսոնը և Վիլեմ Դեֆոն արժանացան առանձնահատուկ ուշադրության։
5. «Black Panther»-ը գերազանցում է վաճառքի բոլոր կանխատեսումները՝ նոր էջ բացելով Մարվելի ստուդիաների համար՝ միանգամից վաստակելով 242 միլիոն դոլար։
6. Բրազիլիայում սկսվել են տոնախմբությունները, և զբոսաշրջիկները գրավել են Ռիոն՝ վայելելու ամենամյա դիմակահանդեսը։
7. Գիտության և արվեստի խաչմերուկում Տեսլան վերջապես տիեզերք ուղարկեց SpaceX Falcon-ը՝ առաջին տիեզերամեքենան։