Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2017
Ուզո՞ւմ եք մշակույթի մասին տեղեկացված լինել նույնիսկ տոներին։ Ահա ընտրել ենք դեկտեմբերին արվեստի ոլորտում տեղի ունեցած ամենահետաքրքիր իրադարձությունները։
Դեկտեմբերի 28, 2017 | հեղ.` Creative Armenia
1. Այս ամիս հայտարարվել են «Ոսկե Գլոբուս» մրցանակի հավակնորդները, որոնց թվում անակնկալ կերպով հայտնվել է Քրիստոֆեր Փլամերը, ով վերջին պահին փոխարինել էր Քևին Սփեյսիին «All the Money in the World» ֆիլմում։
2. Գեթի կենտրոնն այրվում էր մի քանի մղոն դեպի Արևելք հատվածում։ Թանգարանը հազիվ է փրկվել անտառային հրդեհներից, որոնք խժռում էին Կալիֆորնիայի լեռները։
3. Իսկ Նյու Յորքում Գրեմմին հանդես եկավ ի՛ր հայտարարությամբ։ Երկու հայ է նոմինացվել մրցանակի համար. լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և Երևանի Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական նորանշանակ ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։
4. 16-րդ դարի աշխարհի ամենամեծ քարտեզը՝ բաղկացած 60 առանձին կտորներից, վերջապես վերականգնվել է։ Եվ այն նման չէ աշխարհին։
5. Քրիստոֆ Ուոլցը նորից բեմում է, բայց այլ առիթով։ «Անփառունակ սրիկաներ»-ի սիրված դերասանն Անտվերպենում է Վերդիի «Falstaff» օպերան բեմադրելու համար։
6. Եվ իհարկե «Վերջին Ջեդայը»։ «Աստղային պատերազմներ»-ի ութերորդ մասը հանդիսատեսի և քննադատների ուշադրության կենտրոնում է։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ռայըն Ջոնսոնն է։