Մշակույթի խաչմերուկ. օգոստոս, 2018
«Ի՞նչ են Insta նովելները», կհարցնեք: Գտե՛ք այս և այլ պատասխաններ օգոստոսյան Մշակույթի խաչմերուկում:
Սեպտեմբերի 6, 2018 | հեղ.` Creative Armenia
1. Այս ամիս լրացավ ազատազրկման մեջ գտնվող ռեժիսոր Օլեգ Սենցովի հացադուլի 100-րդ օրը: Նա պահանջում է, որ ազատ արձակվեն Ռուսաստանում պահվող ուկրաինացի բոլոր քաղբանտարկյալները:
2. Նույն ընթացքում Մոսկվայի «Կարմիր» հրապարակը շունչ էր ստացել ամբողջ աշխարհից ժամանած զինվորական խմբերի ֆոլք, փոփ և դասական երաժշտության վառ ներկայացումներով ու պարային շոուներով` գունավոր լազերային էֆեկտների տակ:
3. Երիտասարդ արվեստագետների մի խումբ վերադարձել է պաղեստինցի փախստականների Սիրիայում գտնվող Յարմուկ ճամբար: Իրենց մոլբերտները տեղավորելով ավերակների մեջտեղում` նրանք նկարում են ապագայի իրենց երազները:
4. Բրյուսելի «Grand Palace» հրապարակը դարձել էր քաղաքի` Ծաղկե կարպետի ցուցասրահ: Հսկայական կարպետը պատրաստվել է ավելի քան 500.000 ծաղիկներով:
5. Նյու Յորքի Հանրային գրադարանը ներկայացրեց իր նոր «Insta նովելներ» շարքը, որտեղ դասական վեպերը Instagram-ի պագտմությունների (stories) տեսք կստանան: Շարքը մեկնարկել է «Ալիսը հրաշքների աշխարհում» ստեղծագործությունով:
6. Եվ վերջում` Արիանա Գրանդեն Վերածնունդը բերեց MTV-ի երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխություն` վերակերտելով Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը»: Մոտ հիսուն կանայք` շողշողուն զգեստներով ու ոսկե թագերով, մասնակցեցին «Աստված կին է» այս ներկայացմանը: