top of page

Մշակույթի խաչմերուկ. ապրիլ, 2018

Վերսաչի, Կուբրիկ, հեղափոխություն... Ապրիլ ամսվա Մշակույթի խաչմերուկում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող թեմա։

Ապրիլի 30, 2018  |  հեղ.` Creative Armenia

1. Սթենլի Կուբրիկի «2001. Տիեզերական ոդիսական» գիտաֆանտաստիկ դասական ֆիլմը վերադառնում է մեծ էկրան իր առաջին ցուցադրությունից հետո 50 տարի անց։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այս տարի Կաննի կինոփառատոնում։

2. Բեռլինում մեկնարկեց իտալացի դիզայներ Ջիանի Վերսաչիի ռետրոսպեկտիվը։ Հարյուրից ավելի դասական մոդելներ` համարձակ պատկերումներով աչք են շոյում, քանզի Վերսաչիի մահից հետո հանդիսատեսը հնարավորություն չուներ տեսնելու նրա շատ գործեր։

3. Բայց ամիսը շատ արագ վերածվեց քաղաքականի, երբ արվեստագետ Ֆիլիդա Բարլոն մեկնարկեց իր՝ «100 գունավոր պաստառներ» ինստալացիան։ Դրանք ներառում էին անդրադարձեր #MeToo, Black Lives Matter և Marches for Women (Երթ՝ հանուն կանանց) շարժումներին։

4. Լոնդոնի Պառլամենտական հրապարակը լի է նշանակալի գործիչներով, և առաջին անգամ նրանց կին է միանում։ Ջիլիան Ուիըրինգի` կանանց իրավունքների պաշտպան Միլիսենթ Ֆոսեթին նվիրված հուշարձանը հիմա կանգնած է Ուինսթոն Չերչիլի, Գանդիի, Նելսոն Մանդելայի և Աբրահամ Լինքոլնի կողքին։

5. «System of a Down»-ի կիթառիստ Տարոն Մալաքյանը թողարկել է նոր ստեղծագործություն՝ «Scars on Broadway» իր առանձին նախագծի առաջին հավելումը 8 տարի անց։ Նրա երկար սպասված նոր՝ «Բռնապետ» ալբոմի առաջին երգն է սա, որն առաջին անգամ հնչեց ապրիլի 23-ին։ 

6. Թեմայից չշեղվելով. Հայաստանի Հանրապետության վարչապետը հրաժարական տվեց փողոցները հեղեղած հեղափոխության արդյունքում։ Լուսանկարիչներն ու արվեստագետները շտապեցին անմահացնելու նշված իրադարձությունները մինչ երաժիշտներն ապահովում էին շարժման հիմները։

bottom of page