top of page

Վերհիշելով «Մշակույթ.20» գագաթնաժողովը

Հարցեր արվեստի խնդրահարույց ապագայի շուրջ

Հունիսի 26, 2020 |  հեղ.` Creative Armenia

Հայաստանից Պեկին ու Պենտագոն, հազարավոր մարդիկ հունիսի 23-ին միացան «Մշակույթ.20» թվային գագաթնաժողովին՝ բացահայտելու արվեստի ապագան վեց նորարար արվեստագետների՝ «Creative Armenia-AGBU Fellow»-ների հետ միասին։ Թվային շրջադարձի վտանգները և հնարավորությունները թատրոնում, թանգարաններում և արհեստական բանականությամբ արտադրված երաժշտության մեջ դարձան գլխավոր հարցեր։ Ահա գագաթնաժողովի վառ ակնարկները։ 

Ադամանդը անմշակ քարում 

 

Արհեստական բանականության արտադրությամբ երաժշտությունը արդեն հասանելի է։ Կոմպոզիտոր և փոփ երաժիշտ Արմեն Բազարյանը խոսեց դրա առավելությունների և սահմանափակումների մասին։ «Կարելի է արհեստական բանականությանը սնուցել մի շարք երաժշտության օրինակներով, որպեսզի այն վերլուծի դրանք», — ասաց Արմենը։ Իր ալգորիթմների հիման վրա արհեստական բանականությունը կարող է գնահատել մեծ ծավալով երաժշտությունների բոլոր բաղադրիչները և ստեղծել երաժշտություն ըստ առաջադրանքի։ Ուղղակի խուսափեք Թոմ Ուեյթսի որևէ երգ սնուցելուց. դրանք միշտ խափանում են համակարգը։ 

 

Եթե այս դիստոպիան իրոք տեղի ունենա, մարդու արտադրությամբ երաժշտությունը կդառնա այնքան հազվադեպ և թանկարժեք, որքան ադամանդը անմշակ քարում։ 


 

Հոգի + Ապագա 

 

Արդյոք ռոբոտները կարո՞ղ են սիմֆոնիաներ գրել։ Դասական երաժշտության կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքանդր Իրադյանի մոտեցումը փիլիսոփայական էր, որը մատնանշում էր, որ կան էական լարումներ, որոնք ռոբոտները չեն կարող նմանակել։ 

 

Ալեքսանդրի համար ամեն ինչ կապված է մտադրություն հետ։ Եթե մեքենան կարող է ունենալ գիտակցություն, այն կարող է ստեղծել սիմֆոնիա։ «Երբ մեքենաները դառնան ինքնագիտակից, չգիտենք, թե ինչպես իրենց կդրսևորեն։ Եվ գուցե մի օր իմ տպագրական մեքենան դառնա արվեստագետ կամ իմ լվացքի մեքենան դառնա երաժիշտ»։  


 

Թվային Վերածնունդ  

 

Ֆլորենցիայում բնակվող արվեստագետ և համադրող Նվարդ Երկանյանի համար ապագայի շուրջ զրույցը տանում է անցյալի սրբավայրեր՝ թանգարաններ։

Այն բանից հետո, երբ 500 թանգարաններ, ներառյալ Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը, Բրիտանական թանգարանը, Գուգենհայմի թանգարանը և Վատիկանի թանգարանը համավարակի ժամանակ սկսեցին առաջարկել վիրտուալ այցեր, ֆիզիկական թանգարանների վերաբացումը դիմավորվեց ավելի մեծ ոգևորությամբ։ «Իհարկե այս ապագայամետ ցանկությունները այժմ շատ ներկա են, բայց մենք չենք կարող գնալ դեպի ապագա առանց հասկանալու մեր անցյալը», — ասաց Նվարդը։  

 

15-րդ դարի ժանտախտը հանգեցրեց արվեստի Վերածննդին։ Կարո՞ղ է այս նմուշը կրկնվել համավարակից հետո կայուն մշակութային վերագործարկմամբ։ 


 

Գեղեցիկ սխալներ 

 

Երբ մեքենան կարող է ֆիլմը խմբագրել ավելի լավ քան մարդը, դուք կարող եք մի փոքր անհանգստանալ՝ հատկապես եթե խմբագրող եք։ Կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը խոսեց թվային դարաշրջանում կինոարվեստի ապագայի մասին, որտեղ մեքենաները հոգ են տանում տեխնիկական առաջադրանքների մասին, իսկ ռեժիսորները կարող են ընդլայնել իրենց երևակայության սահմանները և ստեղծարար ձգտումները։  

 

Այն ինչ չի կարելի հանձնարարել մեքենային՝ «զգացումն է, պատկերացումը, խոցելիությունը և սխալները»։ Այս ամենը ռոբոտն ունենալ չի կարող։ Իսկ գեղեցկության մեծ մասը սերում է սխալներից»։ 

 

Ապագայի ջազը 

 

Կարծես թե ջազը, այդ գեղեցիկ, խորամանք և ճկուն երաժշտական ժանրը պետք է հնարի իր ուղին դեպի ապագա։ Սակայն կոմպոզիտոր և ջազ երաժիշտ Զելա Մարկոսյանը նշում է, որ ջազը չի կարող ենթարկվել ZOOM-ով գերակշռված, ՔՈՎԻԴ-19-ով բռնկված աշխարհի կողմից հաստատված կանոններին։ 

 

«Մենք ունենք կենդանի հանդիսատեսի կարիքը, իսկ հանդիսատեսը ունի մեր կարիքը», — եղավ Զելայի ճշգրիտ դեղատոմսը ջազի ապագայի համար։ Գուցե և Բախը ռոբոտ լիներ, սակայն Մայլզ Դեյվիսը միանշանակ չէր։ 

 

 

Առաջընթացը քարանձավում 

 

Կարո՞ղ է թատրոնը գոյատևել թվային դարաշրջանում։ Թատրոնի ռեժիսոր Ցոլակ Մլքե-Գալստյանը կարծում է, որ ամեն ինչ է գոյատևում։ Ագամեմնոնը հաստատում է սա՝ նախքան կացնով սպանվելը։ 

 

Ցոլակի համար՝ «կենդանի թատերական կատարումը կարող է ստանալ բազում շերտեր, տեղի ունենալ ամենուրեք, սակայն միևնույն ժամանակ երբեք չկորցնել իր եզակիությունը»։ Ինչպես միշտ, նոր տեխնոլոգիաները առաջ կբերեն նոր գաղափարներ և գործիքներ, սակայն թատրոնի և պատմության բնույթը կմնա անվնաս։  

 

Մինչ աշխարհը տեխնոլոգիապես առաջ է մղվում, մեզնից ոմանք գուցե զգան քարանձավներ վերադառնալու կարիքը։ Բայց չզարմանաք, եթե զայրույթով լի ռոբոտ արվեստագետների նոր սերունդը նույն մտքին հանգի և հետևի մեզ այնտեղ ոգեշնչման համար։  


 

«Self-Quar Experiment» 

 

Եվ վերջապես, մեր գագաթնաժողովը ավարտվեց սպասվող «SelfQuar Experiment»-ի նախադիտմամբ։ «SelfQuar Experiment»-ը թվային լաբ է, որում ցուցադրված են հարյուրավոր ստեղծագործություններ կինոռեժիսորների, երաժիշտների և բոլոր արվեստագետների կողմից, որոնք շշալրցրել են իրենց ինքնամեկուսացման փորձառությունը մեկ արվեստի գործի մեջ։ Լաբը շուտով բաց կլինի այցելուների համար։ 

bottom of page