top of page

Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն կանցկացնեն «Մշակույթ.20» թվային գագաթնաժողովը 

Հունիսի 23-ին կայանալիք «Zoom» հարթակի գագաթնաժողովը կհամախմբի 2020թ.-ի «Creative Armenia-AGBU Fellow»-ներին արվեստի ապագայի քննարկման շուրջ

Հունիսի 2, 2020 |  հեղ.` Creative Armenia

PR Banner - White.png

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուրախ են անցկացնելու «Մշակույթ.20» թվային գագաթնաժողովը՝ քննարկելու արվեստի ապագայի հարցերը։ Գագաթնաժողովի խոսնակները կլինեն 2020թ.-ի «Creative Armenia-AGBU Fellow»-ները՝ նկարիչ Նվարդ Երկանյանը, դիրիժոր և կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը, երաժիշտ Զելա Մարկոսյանը, կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը, երաժիշտ Արմեն Բազարյանը և թատրոնի ռեժիսոր Ցոլակ Մլքե-Գալստյանը։ 

«Այս նորարար արվեստագետները կանգնած են ստեղծարար աշխարհի առաջնագծին», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Մենք հրավիրում ենք Ձեզ միանալու այս խթանող քննարկմանը, որում կարծարծվեն մշակույթի կարևորագույն հարցերից մի քանիսը»։  


Ինչպե՞ս է ՔՈՎԻԴ-19-ը փոխել մշակույթը։ Արդյոք ռոբոտները կարո՞ղ են ստեղծել արվեստի գործեր։ Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ստեղծարար ապագան։ «Creative Armenia-AGBU Fellow»-ների հետ մեկժամյա քննարկումը տեղի կունենա «Zoom» հարթակում, հունիսի 23-ին, ժամը՝ 21:00-ին (Հայաստան)։ Թվային գագաթնաժողովին մասնակցելու համար գրանցվեց այստեղ։


Թեպետ այժմ ապրում ենք աննախադեպ ժամանականերում, պատմականորեն ապացուցված է, որ դժվարին, երբեմն աղետալի ժամանակները արվեստի վրա մեծ ազդեցություն են ունենում՝ փոխելով կամ առաջ մղելով այն», — ասաց ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստների բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը։ «Վստահ եմ, որ մեր «Fellow»-ները այս ինքնահաղորդ շրջանն օգտագործում են նոր, առավել նորարար գաղափաների մշակման վրա, որոնք անշուշտ իրենց տեղը կգտնեն հետ-համավարակային, ապահով աշխարհում։  

 

Այժմ երկրորդ ժամկետում, «Creative Armenia-AGBU Fellowship»-եր նախագիծը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է։ Կազմակերպությունների ռազմավարական գործընկերության մեկնարկը տրվել է 2018թ.-ի մայիս ամսին։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է նորարար արվեստագետների արվեստի տարբեր ճյուղերում։  

 

Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ տրամադրելով կատարողական արվեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են «Երաժշտական Հայաստան»-ը և «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթը, որոնք գտնվում են ԱՄՆ-ում 2012թ.-ին, իսկ Եվրոպայում 2016թ.-ի հիմնադրված ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի բաժնի հովանու ներքո։ 

Այս վեց առաջատար արվեստագետները այժմ առաջ կմղեն հայ մշակույթի ապագայի սահմանները։ 
bottom of page