Creative Armenia-ի գործունեության մեկնարկը Երևանում
Թերրի Ջորջը, Ատոմ Էգոյանը միանում են 5.000 ԱՄՆ դոլար պարգևատրումով մարտահրավերի ժյուրիին:
Հուլիսի 4, 2017 | հեղ.` Creative Armenia

Creative Armenia-ի թիմը Երեւանում՝ Տաթեւիկ Մանուկյան, Կարին Հովհաննիսյան, Անի Մուրադյան, Վասիլ Շահբազյան եւ Արփինե Հախինյան
Միացյալ Նահանգներում նախորդ ամիս տեղի ունեցած պաշտոնական մեկնարկից հետո, որն իրականացվել էր «Խոստում»-ի և UCLA համալսարանի՝ Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության մասնաճյուղի հետ համագործակցության արդյունքում, Creative Armenia-ն սկսում է իր գործունեությունը Երևանում: Այդ մասին պաշտոնապես հայտարարվեց երեկ՝ «Գրանդ հոթել Երևան»-ում հրավիրված ընդունելության ժամանակ, որին հրավիրվել էին մասնակցելու հանրապետության ֆիլմարտադրության առաջատար ընկերությունների, մշակութային կազմակերպությունների, դեսպանատների և նախարարությունների ներկայացուցիչներ:
«Creative Armenia-ի նպատակների իրականացման համար կազմակերպության ներկայությունը Հայաստանում կենսական նշանակություն ունի», - ասաց հիմնադիր Կարին Հովհաննիսյանը։ «Լոս Անջելեսից մինչև Երևան՝ մեր աշխատանքը տաղանդավոր արվեստագետների բացահայտումն է թվային դարաշրջանում»։
Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է արվեստի, մարդու իրավունքների և ստեղծարար տեխնոլոգիաների հատման արդյունքում: Այն մեկնարկում է մշակութային մի շարք ծրագրերով՝ դրամաշնորհների տրամադրմամբ, թվային ամսագրի թողարկմամբ, ժամանակակից սեփական արտադրանքով։ Կազմակերպության մեկնարկային ձեռագիրը ստեղծարար մարտահրավերների շարքն է։