Creative Armenia-ն և «Պողոսյան» հիմնադրամը հայտարարում են 2019-ի «East-West Residency» ծրագրի հաղթողներին, ովքեր կուղևորվեն Բրյուսելի Villa Empain մեկամսյա ստեղծագործական կացության համար։
Ընտրված արվեստագետներն են՝ գեղարվեստական ղեկավար, նկարիչ, գեղագիր Ռուբեն Մալայանը և արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանը։
«Մենք անչափ հպարտ ենք մեր արվեստագետներով», — նշեց Լիլիթ Մակունցը, ով աջակցել է «East-West Residency» ծրագրի մեկնարկին ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնում գտնվելու ընթացքում։ «Մաղթում ենք նրանց բովանդակալից և արդյունավետ փորձառություն աշխարհի լավագույն մշակութային օթևաններից մեկում»։
«East-West Residency» ծրագիրը Creative Armenia-ի և «Պողոսյան» հիմնադրամի առաջին համագործակցությունն է ՀՀ մշակույթի նախարարության մասնակցությամբ։
«Մենք հավատում ենք միջմշակութային կամուրջներ ստեղծելու կարևորությանը», — հայտնեց Creative Armenia-ի հիմնադիր գործընկեր և կազմակերպության ծրագրերի հովանավոր JHM հիմնադրամը։ «East-West Residency» ծրագիրը մի կամուրջ է, որը հայ արվեստագետներն այժմ կարող են անցնել՝ գտնելու նոր փորձառություններ ու հորիզոններ Եվրոպայում»։
Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը նպատակ ունի հայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու ստեղծարար տաղանդավոր արվեստագետների արվեստի տարբեր ճյուղերում։ «Պողոսյան» հիմնադրամը միջազգային խոշոր արվեստի կենտրոն է՝ հիմնադրված Բրյուսելում, որն աջակցում և նպաստում է միջմշակութային երկխոսություններին և անցկացնում է արվեստների բազմաբովանդակ ծրագրեր ամբողջ տարվա ընթացքում։
«East-West Residency» ծրագրի մասին ավելին իմանալու համար խնդրում ենք այցելել՝ creativearmenia.org/residency։