top of page

Creative Armenia-ն և Ucom-ը տոնում են Հայաստանի ստեղծարար ապագան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Լիլիթ Մակունցը միանում են հարյուրավոր արվեստագետների՝ պատվելու մարտահրավերների հաղթողին և հայտարարելու «Creative Armenia Network» ծրագրի մեկնարկը

Ապրիլի 29, 2019 | հեղ.` Creative Armenia

2019-04-25.jpg

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Նունե Սարգսյանն ու Լիլիթ Մակունցը միացան ավելի քան հարյուր ճանաչված երաժիշտների, կինոռեժիսորների, գրողների և արվեստագետների «Պահեստ33»-ում՝ տոնելու Հայաստանի մշակութային ապագան։ Ucom-ի կողմից կազմակերպված միջոցառումը դարձավ Creative Armenia-ի` հայ արվեստագետների համար նախատեսված նոր նախագծերի և հնարավորությունների մեկնարկի հարթակ։

«Հպարտ ենք Ucom-ի հետ մեր նորաստեղծ համագործակցության համար», — նշեց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Մեր հիմնադիր գործընկեր JHM հիմնադրամի, ստրատեգիական գործընկեր Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և աշխարհով մեկ մեր մշակութային համակիրների հետ միասին մենք ձևավորում ենք մշակութային կոալիցիա, որը կխթանի հայ ստեղծարար միտքը գալիք սերունդների համար: Ucom-ը միանում է մեզ որպես գործընկեր հաղորդակցության գծով` ապահովելու, որ Հայաստանի ստեղծարար ձայները լսելի դառնան գլոբալ հարթակներում»։


Creative Armenia-AGBU Fellowship-երի և Բրյուսելի «Պողոսյան» հիմնադրամի հետ համատեղ Villa Empain-ում կայանալիք «East-West Residency» նախագծի հաղթողներին պատվի արժանացնելուց բացի, նշվեց նաև մոտ հարյուր արվեստագետների անդամակցությունը «Creative Armenia Network» նոր պլատֆորմին, որը ստեղծարար ուժերին առաջարկում է դրամաշնորհներ, միջազգային կապեր և աշխատանքների խթանման բազում հնարավորություններ։ JHM հիմնադրամի կողմից հովանավորված այս ընդլայնվող համայնքն աջակցության գլոբալ առաջին համակարգն է հայ արվեստագետների համար։

Այնուհետև Ucom-ը հայտարարեց երկար սպասված «Ստվերների արվեստ» լուսանկարչության մրցույթի հաղթողին։ «Մենք ստացել ենք բազում դիմումներ ամբողջ աշխարհից», —  ասաց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ հանձնելով 2.000 ԱՄՆ դոլար գլխավոր մրցանակը։ «Սակայն Տիգրան Մադոյանի լուսանկարն առանձնահատուկ էր իր ուրույն ստեղծագործական մոտեցմամբ և ճաշակով»։

[Photography Challenge - Upload the phot

Մի մրցույթն ավարտին հասցնելուն պես մեկնարկեց նորը։ Creative Armenia-ն և Ucom-ը հայտարարեցին իրենց նոր` «Ֆիլմի պաստառ» դիզայներական մարտահրավերը։ Մրցույթը, որի վերջնաժամկետը հունիսի 30-ն է, իսկ գլխավոր մրցանակը` 2.000 ԱՄՆ դոլար, հրավիրում է դիզայներներին` ներկայացնելու «Creative Armenia» մտացածին ֆիլմի պաստառ։ Կանոնակարգերին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելե՛ք՝ creativearmenia.org/challenges։

Բայց երեկոն դեռ իր ավարտին չէր մոտեցել։ Նախագահ Սարգսյանը կրկին խոսեց ամբիոնից՝ արվեստագետներին անակնկալի բերելով իր հայտարարությամբ, ըստ որի՝ 1) նախագահական այգիները բաց կլինեն ամենամյա Creative Armenia-ի օրը տոնելու համար և 2) Creative Armenia-ի հետ համագործակցության շրջանակում նախահագը սահմանեց հատուկ մրցանակ իր և Նունե Սարգսյանի անունից։     

bottom of page