top of page

Փաշինյանը, Թանգյանը և Մակունցը` Creative Armenia-ի մեկամյա հոբելյանին

Creative Armenia - AGBU Fellowship-եր՝ բացահայտելու նորարար արվեստագետների

Հուլիսի 7, 2018  |  հեղ.` Creative Armenia

main.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է «մշակութային հեղափոխությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Creative Armenia-ի խորհրդի անդամներ Սերժ Թանգյանը և Արսինե Խանջյանը, պետական պաշտոնյաներ, դեսպաններ ու հարյուրավոր հյուրեր Հայաստանի Ազգային պատկերասրահի դահլիճում տոնում էին այս ուշագրավ կազմակերպության առաջին տարեդարձը։ Creative Armenia-ն նորարարական արվեստի գլոբալ հիմնադրամ է հայ ժողովրդի համար:

Ծրագրերի տնօրեն Տաթևիկ Մանուկյանը խոսեց կազմակերպության գլխավոր նպատակի իրականացմանը միտված ուղղությունների մասին` հայտնաբերել, աջակցել, ստեղծել արտադրանք ու խթանել տաղանդավոր արվեստագետներին ու նրանց գործերը արվեստի բոլոր ճյուղերում: Իսկ հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը ներկայացրեց զարգացող «մշակութային կոալիցիան», որը պատրաստակամ է արվեստին Հայաստանում մոտենալու առավել լրջորեն և ռազմավարական տեսանկյունից:

Նա ի նկատի ուներ հիմնադիր գործընկեր JHM բարեգործական հիմնադրամը, հաղորդակցության գծով գործընկեր Ucom-ը և ՀՀ Մշակույթի նախարարությունը։ Վերջինիս հետ Creative Armenia-ն շաբաթներ առաջ ստորագրեց մասնավոր-պետական համագործակցության հուշագիր` վերակենդանացնելու արվեստն ու կառուցելու ստեղծարար արդունաբերության ոլորտը: «Շատ ուրախ եմ, որ հաջողվեց մեր համագործակցությունը», - ասաց նախարար Մակունցը: «Հաջողություն եմ մաղթում մեր գործին, և ամենամեծ նվիրումով ենք աշխատելու` վառ պահելով ստեղծարար միտքը»: