Creative Armenia-ն ներկայացնում է «Արվեստագետները հանուն Արցախ» դրամաշնորհների պարգևառուների նոր ալիքը 

Ահա՛ այն վեց արվեստագետները, ովքեր իրենց նորարար ստեղծագործություններում արտացոլում են Արցախի ոգին և ուժը

Ապրիլի 15, 2021 |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia-ն հպարտ է ներկայացնել այն վեց արվեստագետներին, ովքեր ստացել են «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհներ՝ ստեղծարար ֆոնդեր բոլոր ոլորտների արվեստագետների համար, ովքեր համաշխարհային ուշադրությունը կսևեռեն դեպի Արցախը ու նրա ժողովուրդը։ 

 

«Մենք հպարտ ենք այս տաղանդավոր արվեստագետներով», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Արցախի հանդեպ նրանց նվիրվածության չափը և շրջանակը ոգեշնչում են մեզ բոլորիս»։

 

Ստեղծարար դրամաշնորհների վերջին պարգևառուներն են.

 

Նարեկ Ալեքսանյանը, ով լուսանկարիչ է Հայաստանից, Արցախի կյանքը և մշակույթը վարպետորեն պատկերելու համար։ 

 

Քամի Աբրահամյանը, ով բազմապրոֆիլ արվեստագետ է Կանադայից, իր նորարար «AR» ինստալյացիայի ստեղծման համար՝ հիմնված նրա լայնորեն ճանաչված սթրիթ արտ գործի վրա, որը բարձրացրեց արցախյան պատերազմի մասին իրազեկությունը։ 

 

Անուշ Ղուկասյանը, ով տեսողական արվեստագետ է Հայաստանից, գրավիչ ինստալյացիոն արվեստ ստեղծելու համար, որը մարտահրավեր կնետի սահմանների, պատերազմի և խաղաղության հասկացությունները։ 


 

Վահե Տերտերյանը, ով կինոռեժիսոր է Հայաստանից, Արցախի երեխաների մասին պատմող իր հզոր կարճամետրաժ վավերագրական ֆիլմի համար։

 

Վալերի Ղազարյանը, ով ռեփեր և երաժիշտ է Արցախից, ռեփի և ջութակի ծորող հնչյունների ռիթմիկ միաձուլման համար՝ արված ջութակահար և արցախցի Կիմա տատիկի հետ համագործակցությամբ։

 

Օկսանա Միրզոյանը, ով կինոռեժիսոր է ԱՄՆ-ից, Արցախի մասին «Abysm» ֆիլմի համար, որը միջազգային ուշադրությունը կսևեռի պատերազմի մարդկային պատմության վրա։  

 

Այս վեց ստեղծագործողներն այժմ միանում են «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհ ստացողների շարքերին, որը ընդգրկում է նաև գեղագիր Ռուբեն Մալայանին (Հայաստան), գրող Թալին Բաբայանին (ԱՄՆ), կինոռեժիսոր Քրիստինե Հարությունյանին (ԱՄՆ), գրող և լրագրող Լիկա Զաքարյանին (Արցախ), վավերագրող Վարդան Հովհաննիսյանին ( Հայաստանը) և շատ ուրիշներին, ովքեր առաջ են մղում Արցախի ոգին համաշխարհային լսարանին հասցնելու առաքելությունը։