top of page

Նորարարությունը արվեստում․ Վահէ Ֆաթթալի ժառանգությունը և Creative Innovation Fellowship-ի ստեղծման պատմությունը

Այս հոդվածում ուսումնասիրելու ենք նկարիչ, գրաֆիկ դիզայներ, արվեստի հավաքորդ և բարերար Վահէ Ֆաթթալի ժառանգությունը, և թե ինչպես սկիզբ առավ Creative Innovation Fellowship ծրագիրը։

Սեպտեմբերի 4, 2025թ. |  հեղ.` Creative Armenia

FB_WithAI.png

Վահէ Ֆաթթալը այն քիչ մարդկանցից էր, ով հասկանում էր նորարարության նշանակությունը արվեստում: Լինելով հայկական մշակույթի նվիրյալ աջակից՝ նա իր կյանքը նվիրեց արվեստագետներին բացահայտելուն, ոգեշնչելուն և նրանցից մեկը դառնալուն։ Ահա թե ինչու «Վահէ Ֆաթթալ» հիմնադրամի և Creative Armenia-ի համագործակցությունը այդքան բնական ստացվեց: L’Œuvre d’Orient-ի աջակցությամբ մենք մեկնարկեցինք Creative Innovation Fellowship ծրագիրը, որը նորարար արվեստագետներին տրամադրում է ֆինանսավորում, մենթորություն և վարպետության դասեր՝ անհրաժեշտ նրանց իրենց արվեստում նորարարական մոտեցումներ զարգացնելու և սահմաններից դուրս ստեղծագործելու համար։


1942 թվականին Հալեպում ծնված Վահէ Ֆաթթալի գեղարվեստական տաղանդը նրան տարավ Փարիզի École Nationale Supérieure des Beaux-Arts՝ կերպարվեստ սովորելու: Ավելի ուշ նա Լոս Անջելեսում հիմնեց դիզայնի և գովազդի ամբողջական ծառայություններ մատուցող իր գործակալությունը, որը համագործակցում էր զվարճանքի և կորպորատիվ ոլորտների հաճախորդների հետ։ Նրա հաճախորդների թվում է եղել ABC հեռուստաընկերությունը՝ որի համար հանդիսացել է բացառիկ գովազդային գործակալություն 18 տարի շարունակ։ Ինչպես նաև, նա համագործակցել է Հոլիվուդյան «մեծ հնգյակ» կինոստուդիաների, National Geographic-ի, Nissan-ի և UCLA Extension-ի հետ։


Բացի հայտնի նկարիչ, դիզայներ և նորարար արվեստագետ լինելուց, Վահէ Ֆաթթալի ստեղծագործական հոգին միշտ խորապես կապված է եղել հայկական ինքնության հետ։ Նա հսկայական ներդրում է ունեցել բազմաթիվ հայկական շարժումների և արշավների տեսողական ինքնության ձևավորման մեջ։ Երբ ղարաբաղյան շարժումն իր գագաթնակետին էր, նա ստեղծեց հայտնի Արցախի/Ղարաբաղի խորհրդանիշը և պաստառները, իսկ ավելի ուշ՝ նաև դրոշը (1998թ.)։ Վահէ Ֆաթթալը հանդիսանում է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից մեկը և ձևավորել է դրա տեսողական ինքնությունը։ Բացի այդ, նա մշակել է «Make It Happen» ազդեցիկ գովազդային արշավը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի համար և եղել է Armenian International Magazine-ի գեղարվեստական ղեկավարը։ Մինչև կյանքի վերջին օրերը, իր կնոջ՝ Լյուսիի հետ, նա նվիրված մնաց արվեստին, կրթությանը և հայկական մշակույթին։ 

Poster Design for Creative Armenia (1) 2.png

Թեև Creative Innovation Fellowship-ը մեր ամենահավակնոտ համագործակցությունն է Վահէ Ֆաթթալի հետ, այն իրականում առաջինը չէր։ 2019 թվականին, երբ մենք հայտարարեցինք պաստառների դիզայնի մրցույթ, Վահէ Ֆաթթալը հանդես եկավ որպես ժյուրիի անդամ։ Այնուհետև, որպես անակնկալ, նա ստեղծեց և ներկայացրեց իր սեփական պաստառը։ Մինչ օրս մենք հպարտությամբ պահում ենք այդ աշխատանքը և այժմ կիսում ենք այն ձեզ հետ՝ որպես մեզ ոգեշնչող մարդու անմոռանալի հուշ։

Վահէ Ֆաթթալի ստեղծագործական ուղին ավելին էր, քան պարզապես դիզայնը. դա մի ամբողջ կյանք էր, որը միահյուսված էր հայկական մշակութային դիմադրողականությանը։ Փարիզյան ստուդիաներից մինչև սփյուռքի սիրտը, Silver Screen-ից մինչև ազգային ինքնություն, նա թողել է մի ժառանգություն, որը շարունակում է ձևավորել ստեղծագործական պատմություններն այսօր։ Creative Innovation Fellowship-ի միջոցով այդ ժառանգությունը շարունակվում է՝ խրախուսելով արվեստագետներին վերածել գաղափարները իրականության և գնահատելով այն մարդուն, որի տեսլականը շարունակում է արթնացնել երևակայությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս։

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page