top of page

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը ներկայացնում են 2019թ.-ի Fellow-ներին

Ընտրվել են հինգ բացառիկ արվեստագետներ՝ ստանալու օժանդակություն իրենց կարիերայի առաջխաղացման համար

Հունվարի 28, 2018  |  հեղ.` Creative Armenia

Fellowships - header.png

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով ներկայացնում են Creative Armenia - AGBU Fellowship-երի առաջին հինգ ստացողներին։ Մեկամյա ծրագիրը ֆինանսավորման, մենթորության ու առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ է՝ բոլոր բնագավառների տաղանդավոր արվեստագետների համար։ 

 

2019-ի fellow-ներն են Արթուր Մակարյանը՝ թատրոնի և օպերայի ռեժիսոր (Նյու Յորք), Արիկ Գրիգորյանը՝ երաժիշտ (Գյումրի, Երևան), Բուրչին Բաշարը՝ նկարիչ (Ստամբուլ), Նարեկ Մարգարյանը՝ գրող և կոմեդիաների հեղինակ (Երևան), և Վիկտորյա Ալեքսանյանը՝ կինոռեժիսոր (Երևան)։ 

 

«Ծրագրին դիմել են հարյուրավոր հրաշալի արվեստագետներ, որոնք ստեղծագործում են ամբողջ աշխարհում», — ասաց Creative Armenia-ի ծրագրերի փոխնախագահ Ալեք Մուհիբյանը։ «Մենք շնորհակալ ենք նրանցից յուրաքանչյուրին և ոգևորված՝ աջակցելու մեր fellow-ների առաջին սերնդին իրենց կարիերայում նոր նվաճումների հասնելու գործում»։

 

Այս ծրագիրը ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի առաջին համագործակցությունն է։ Կազմակերպությունների ռազմավարական գործընկերության մեկնարկը տրվել է մայիս ամսին։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը նպատակ ունի հայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու ստեղծարար տաղանդավոր արվեստագետների արվեստի տարբեր ճյուղերում։ Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ շարունակելու կրթությունը և ցուցադրելու իրենց տաղանդն աշխարհի տարբեր լսարանների առջև:

 

«Հայ արվեստագետներին տրվող աջակցությունն ամրապնդում է հայ մշակույթի զարգացումը», — ասաց ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստների բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը։ «Մենք մեծ ակնկալիքներով սպասում ենք այն ուրույն գործերին, որը մեր fellow-ները կստեղծեն այս աջակցության շնորհիվ»։  

 

Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն կցուցադրեն 2019թ.-ի fellow-ների աշխատանքները բազում հարթակների միջոցով հաջորդ ողջ տարվա ընթացքում։ Հետևե՛ք մեր պաշտոնական կայքերին ու սոցիալական էջերին fellow-ների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար։

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page