Արվեստ և պատերազմ. ստեղծել ֆիլմեր մարդու իրավունքների թեմայով

Ազատության համար պայքարո՞ղ, թե՞ պատմություն պատմող։ Կոծկե՞լ բռնությունը, թե՞ ամենուր արյուն շաղ տալ։ Քաղաքացիական իրավունքների համար պայքարի կոնտեքստից կատակերգության, ցեղասպանությունից՝ ժամանցի առանձնացումը։ Բացահայտենք «Django Unchained», «Hotel Rwanda», «The Promise», «Marshall», «Cries from Syria» ֆիլմերի ստեղծագործական պրոցեսը և շատ ավելին «Lights. Camera. Reaction.»-ի վերջին քննարկմանը

Ապրիլի 10, 2018  |  հեղ.` Creative Armenia

«Lights. Camera. Reaction.»-ը մարդու իրավունքների մասին ժամանցի վերաբերյալ նորարարական գագաթաժողով էր, որը տեղի ունեցավ Լոս Անջելեսի «Hammer» թանգարանում մարտի 16-ին։ Creative Armenia-ի, «The Promise» ինստիտուտի և UCLA-ի՝ Սոցիալական ազդեցության ժամանցի «Skoll» կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումը միավորել էր աշխարհի ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների և իրավունքի փորձագետների։ Երեկոն ամփոփվեց մարդու իրավունքների բնագավառում ունեցած ավանդի համար առաջին՝ «Promise Institute» մրցանակով, որը ստացավ օսկարակիր դերասանուհի Միրա Սորվինոն։

Մարքեթինգը, տարածումը և արդյունքների գնահատումը գագաթաժողովի երկրորդ՝ «Ազդեցության բիզնեսը» քննարկման թեմաներն էին։ Քննարկման մասնակիցները խորությամբ խոսեցին PR ռազմավարությունների և ազդեցության արշավների մասին, որոնք իրականացվել են այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Blood Diamond»-ը, «The Promise»-ը, «The Hunting Ground»-ը և «Thirteen»-ը։ Քննարկմանը մասնակցում էին ռեժիսոր Քեթրին Հարդվիքը («Thirteen», «Red Riding Hood»), փորձառու պրոդյուսեր Մայքլ Մեդավոյը (Phoenix Pictures), պրոդյուսեր և մարդու իրավունքների ակտիվիստ դոկտոր Էրիկ Էսրաիլյանը («The Promise»), Գեբրիել Բրաքինը («Business Affairs at Participant Media»-ի գլխավոր փաստաբան) և սոցիալական ազդեցության քարոզչության ստրատեգ Բոննի Աբաունզան (Abaunza Entertainment)։ UCLA-ի՝ Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետի՝ Սոցիալական ազդեցության ժամանցի «Skoll» կենտրոնը գլխավորում էր պանելային քննարկումը, որը վարում էր կենտրոնի գործադիր տնօրեն Փիթեր Բիսանզը։

Ստորև ներկայացված են հատվածներ միջոցառումից. քննարկման ամբողջական տեսագրությունը՝ ներքևում։

Սոցիալական ազդեցության պրոդյուսեր Գեբրիել Բրաքինը՝ «Participant Media»-ի առաքելության մասին։

Մայքլ Մեդավոյը՝ անմիջապես հիթ դարձած ֆիլմերի և այդպիսին դառնալու համար որոշակի ժամանակ պահանջող ֆիլմերի միջև տարբերության մասին։

Բոննի Աբաունզան՝ «Blood Diamond» ֆիլմի համար տարված PR արշավի հաջողակ ազդեցության մասին։ 

Քեթրին Հարդվիքը՝ իր «Thirteen»` համակողմանի ազդեցություն ունեցած ֆիլմի յուրահատուկ պատմության մասին։

Էրիկ Էսրաիլյանը այն մասին, թե ինչպես է «The Promise»-ը կյանքի կոչել Քըրք Քըրքորյանի առաքելությունը։

Քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2020 by Creative Armenia