Լավագույնը «Հետաքրքրասեր համադրողներ»-ից
Օգոստոս 5, 2022թ. | հեղ.` Creative Armenia
ՕՐ 2, «Հետաքրքրասեր համադրողներ» – Արվեստի համադրումը կարող է լինել աշխատանք։ Բայց դա կարող է նաև լինել պատասխանատվություն՝ մի շարք խորապես մշակված առաջադրանքներ, մեդիտացիաներ և կանոններ, որոնք ձեզ հետ պետք է տանեք ուր էլ որ գնաք։ 2022 թվականի «Creative Armenia Week» գագաթնաժողովի երկրորդ պանելային քննարկան բանախոսները վերջինիս ամբողջությամբ համապատասխանում են։ Քննության մասնակիցները տարբերվում են իրենց արվեստի մասին հոգալու բնույթով: Արմեն Եսայանցը ուշադրությամբ հետևում է արվեստի անցյալին և ներկային՝ որպես Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցահանդեսների տնօրեն։ Եվա Խաչատրյանը հայ արվեստագետների ստեղծագործությունները գլոբալ քարտեզի վրա է դնում Armenian Art Fair-ի ամենամյա արվեստի տոնավաճառի համադրմամբ։ Վիգեն Գալստյանը նոր շունչ է հաղորդում հայկական մոռացված լուսանկարչությանը։ Սակայն նրանք բոլորն էլ կիսում են մեկ առաքելություն՝ փորձելով իմաստավորել, թարգմանել և հոգ տանել գաղափարների, հավաքական հիշողությունների, զգայունության և պատմությունների մասին։
«Հետաքրքրասեր համադրողներ» պանելային քննարկումը նույնքան հուսադրող, քննադատական և զգոն էր, որքան հենց իրենք՝ հետաքրքրասեր համադրողներն են։ Արվեստի համադրող և ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ռազմավար և ղեկավար Աննա Գարգարյանի վարպետորեն մոդերատորությամբ՝ համադրողները կիսվեցին իրենց գաղափարներով։ Լսեք նրանց պանելային քննարկումը, կարդացեք կարևոր մեջբերումները և ուսումնասիրեք հղումները:
«Գործերը համադրելու» սխալ պատկերացումը
«Խոսելով արվեստի համադրման մասին, ընդհանրապես, կարծում եմ, որ շփոթություն կա։ Հատկապես երբ խոսում ենք հայերեն տերմինի մասին։ Կարծում եմ, շատերը գիտեն «համադրող» տերմինը, եթե բառացիորեն թարգմանենք անգլերեն, որպես «ինչ-որ մեկը, որը համախմբում է իրերը»։ Ավելի ավելի լայն՝ փիլիսոփայական իմաստով, գուցե դա ճիշտ է։ Բայց ֆիզիկապես իրերը միասին դնելով տպավորություն է ստեղծվում, ասես թե ցուցահանդեսի համադրողները մարդիկ են, ովքեր պարզապես իրեր են ընտրում և դրանց գեղեցիկ դասավորում տարածքի մեջ, Instagram-ի համար հարմար կերպով։ Բայց արվեստի համադրումը ավելին է, քան դա։ Ինձ հետաքրքրում է, թե ինչպես կարող եմ որպես արվեստի պատմաբան իմ ակադեմիական գիտելիքները կիրառել արվեստի համադրումը պրակտիկ դարձնելու համար, թարգմանել արվեստագետներին կամ արվեստը կամ մշակութային շերտերը ավելի լայն հանրության համար»։
– Արմեն Եսայանց
Թարգմանելով արվեստ
«Որպես համադրող՝ ես մեկն եմ, ով որոշակի տեսակի գաղափար, աշխարհ կամ դարաշրջան է թարգմանում մի համակարգի, որը սոցիալական, քաղաքական և էսթետիկ տեսանկյունով ճանաչելի է այն ժամանակի մեջ և վայրում, որտեղ ես գտնվում եմ։ Դա կենսական նշանակություն ունի»։
– Վիգեն Գալստյան
Կրթել հանրությանը
«Կրթությունը մեր հիմնական խնդիրներից մեկն է։ Մեր հաստատությունները, ակադեմիաները և համալսարանները մինչ այժմ չունեն ժամանակակից արվեստի կամ ընդհանուր արվեստի կրթություն։ Եվ այդ պատճառով չպետք է զարմանանք, որ հասարակությունը և դիտողը շատ հաճախ պատրաստ չեն այն նախագծերին, որոնք մենք իրականացնում ենք այստեղ»։
– Եվա Խաչատրյան
Առաքելություն. Պատրաստել դիտողին
«Երբ մենք խոսում ենք տեղի արվեստի տեսադաշտի մասին, հարցն այնքան գերզգայուն հասարակությանը հանգստացնելու մեջ չէ, որքան հանդիսատեսին ընդհանրապես ժամանակակից արվեստին նախապատրաստելու մեջ։ Երբ մենք խոսում ենք տեղի արվեստի, տեղի հանրային ըմբռնման մասին, խոսքը նույն միտումների մասին չէ, որոնք աշխարհում տարածված են։ Այդ առումով մենք 10-20 տարի հետ ենք մնացել»։
— Արմեն Եսայանց
Հանդիսատեսը քո ընկերն է
«Հաճախ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ժամանակակից արվեստին, շատ երիտասարդ համադրողներ հակված են մոռանալ, որ համադրել չի նշանակում լինել պրովոկատիվ կամ հանդիսատեսի դեմ դուրս գալ։ Համադրել նշականում է ստեղծել սնուցող միջավայր` մի տարածք, որտեղ մարդիկ կարող են իրենց ընդհանուր առմամբ ապահով, պատրաստակամ և հետաքրքրված զգալ` հանդիպելու մի բանի, որը նախկինում երբեք չեն տեսել»։
– Վիգեն Գալստյան
Հայ արվեստը հավաքական է
«Կարծում եմ, որ Հայաստանում ժամանակակից արվեստը հիմնված է հավաքականության վրա։ Երբ խոսում ենք ինքնակազմակերպման մասին, դա նշանակում է, որ դա չենք կարող անել միայնության մեջ։ Դա արվում է կոլեկտիվ: Բայց ես կարծում եմ, որ կապ չունի՝ համադրողներն են համախմբվում, թե արվեստագետներն ու համադրողները։ Կարծում եմ՝ կարևոր է լինել հավաքականի մաս իսկապես հետաքրքիր բան ստեղծելու համար»։
— Եվա Խաչատրյան
Ուսումնասիրել.
-
Հանս Ուլրիխ Օբրիստ, շվեյցարացի արվեստի համադրող, քննադատ և արվեստի պատմաբան
-
Art Kvartal, անկախ արվեստի պատկերասրահ Երևանում
-
«ՀուԶանք ուԶանգ», հակասական ժամանակակից արվեստի ստեղծագործություն Հասմիկ Թանգյանի խորեոգրաֆիայով
-
Դեմիեն Հերսթ, անգլիացի նկարիչ, ձեռնարկատեր և արվեստի կոլեկցիոներ
-
Բեռլինի բիենալե, ժամանակակից արվեստի ցուցահանդես
-
Aha Collective, ստեղծագործական պրակտիկա Նաիրի Խաչատուրյանի կողմից
-
Նազարեթ Կարոյան, արվեստաբան, համադրող, թարգմանիչ և Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն
-
Երևանի բիենալե, արվեստի հիմնադրամ
-
Հարալդ Սզեման, շվեյցարացի համադրող, նկարիչ և արվեստի պատմաբան, ով ղեկավարել է Վենետիկի բիենալեն 2001թ.-ին
-
Ֆրանչեսկո Բոնամի, իտալացի արվեստի համադրող և գրող, ով ղեկավարել է Վենետիկի բիենալեն 2003 թ.-ին
-
Բելվեդերեի թանգարան, պատմական համալիր շենք և խորհրդանշական թանգարան Վիեննայում
-
Գաֆէսճեան արվեստի կենտրոն, ժամանակակից արվեստի թանգարան Երևանում, Հայաստան
-
Հայաստանի ազգային պատկերասրահ, խոշորագույն արվեստի պատկերասրահներից մեկը՝ հիմնված Երևանում, Հայաստանում
-
Ethereum, ապակենտրոնացված, բաց կոդով բլոկչեյն՝ խելացի պայմանագրային ֆունկցիոնալությամբ
-
Ապագայի հանցագործությունները ( անգլ. ՝ Crimes of the Future), գիտաֆանտաստիկ և սարսափ գեղարվեստական ֆիլմ՝ ռեժիսոր Դեյվիդ Քրոնենբերգի կողմից