top of page

Արցախյան բունկերում գրված պատերազմական օրագիրը հրատարակվել է որպես գիրք

շԼիկա Զաքարյանը հրատարակված «44 օր. Օրագիր անտեսանելի պատերազմից»

Նոյեմբերի 8, 2021 |  հեղ.` Creative Armenia

44 Days Book NL.jpg

Նոյեմբերի 3-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «Creative Armenia»-ի կողմից հրատարակված՝գրող և լուսանկարիչ Լիկա Զաքարյանի «44 օր. Օրագիր անտեսանելի պատերազմից» գրքի շնորհանդեսը։ Գիրքը Զաքարյանի՝ Ստեփանակերտի բունկերում 2020թ.-ի Արցախյան պատերազմի ժամանակ գրված պատերազմի օրագրային գրառումների, լուսանկարների, և մի շարք պատկերների, սոցիալական մեդիայի գրառումների և հոդվածների բազմաշերտ հավաքածու է, որոնք միասին վերապատմում են այդ 44 օրերի պատմությունն ու զգացմունքները։ Գրքի հասույթը կխթանի «Creative Armenia»-ի «Արվեստագետները հանուն Արցախի» ծրագրին։ Այն կարող եք գնել www.44daysbook.com կայքէջից կամ գտնել Երևանի խոշոր գրախանութներում։ 

«Մենք երախտապարտ ենք այս կարևոր գիրքը լույս ընծայելու գործում ձեր աջակցության համար»,- ասաց Անուշ Տեր-Խաչատրյանը, ով գիրքը խմբագրել է Creative Armenia-ի անունից։ «Այն պատերազմի բարդ, բայց հավաստի պատմությունն է, որը փոխեց մեր կյանքը ընդմիշտ»։

Գրքի հեղինակ Լիկա (Անժելիկա) Զաքարյանը ծնվել է 1994 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նա սովորել է Արցախի պետական համալսարանի քաղաքագիտական ֆակուլտետում և ունի մագիստրոսի կոչում։ Այնուհետև ավարտել է YMCA-Europe կազմակերպության կողմից կազմակերպված խաղաղաշինության դպրոցը՝ երկամյա ոչ ֆորմալ կրթություն ստանալով, որտեղ խորությամբ ուսումնասիրել է հակամարտությունների կառավարման և խաղաղապահության մեթոդների ոլորտը։ 

 2018-2019 թվականներին նա աշխատել է Գերմանիայի Վյուրցբուրգ քաղաքի Մոնտեսսորի դպրոցում՝ որպես կոնֆլիկտների ուսումնասիրման դասընթացավար։ Վերադառնալով Արցախ՝ նա սկսել է աշխատել հայկական ՍիվիլՆեթ լրատվամիջոցի արցախյան գրասենյակում։ 

Հենց այստեղ էին ի սկզբանե տպագրվեցին օրագրերի այս գրառումները: Պատերազմի ժամանակ նա սկսեց պահել և համացանցում հրապարակել իր օրագիրը, որում գրում էր պատերազմի և այդ պատերազմում ապրող մարդկանց մասին։  Օրագիրը լայնորեն տարածվեց և սիրվեց շատերի կողմից աշխարհի տարբեր երկրներում և շարունակում է մնալ այդ քառասունչորս օրվա համապարփակ ժամանակագրությունը։ 
 

bottom of page