Creative Armenia-ն հայտարարում է «Արվեստագետները հանուն Արցախի» դրամաշնորհը

Կինոգործիչները, լուսանկարիչները, գրողները և բոլոր արվեստագետները, ովքեր խթանում են Արցախի մասին իրազեկմանը, հրավիրվում են դիմելու

Սեպտեմբեր 30, 2020 |  հեղ.` Creative Armenia

«Արվեստագետները հանուն Արցախի» ծրագիրը ստեղծարար դրամաշնորհ է կինոգործիչների, լուսանկարիչների, գրողների և բոլոր արվեստագետների համար, ովքեր իրենց ստեղծագործություններով ուշադրությունը սևեռում են Արցախի և նրա ժողովրդի վրա։ Անկախ նրանից ՝ դուք հիմա Արցախում եք, թե ստեղծագործում եք նրա սահմաններից դուրս, ճշմարտությունը լսելի դարձնելու և իրազեկմանը նպաստելու համար կարող եք դիմել #ArtistsForArtsakh դրամաշնորհներին և ձեր նախագծի համար ստանալ աջակցություն։ 

«Ֆիլմերի, լուսանկարների, գրականության, երաժշտության և արվեստի միջոցով է, որ աշխարհը կհասկանա, թե ինչ է կատարվում Արցախում», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Ուստի կարևոր է, որ մենք աջակցենք բոլոր ոլորտների ստեղծագործողներին՝ կյանքի կոչելու հարձակման ենթարկված ժողովրդի և երկրի կենդանի տարեգրությունը»։

«Գրեմմի» մրցանակակիր երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանգյանն իր երախտագիտությունը հայտնեց այն արվեստագետներին, ովքեր ամրագրում են «տեղի ունեցողի տեսարանները, հնչյունները, հոտերը և զգացմունքները և դրանք կիսում են աշխարհի հետ, որպեսզի ոչ ոք մենակ չլինի առաջնագծում»։ Creative Armenia-ի հիմնադիր անդամն ու խորհրդատուն ավելացրեց. «Արվեստագետը իր մուսայի, իր և ընդհանուր տիեզերքի հանդեպ մշտապես ճշմարիտ լինելու պարտականություն ունի»։ 

«Արվեստագետները հանուն Արցախի» ծրագրի մասին ավելին իմանալու և դիմելու համար կարող եք այցելել www.creativearmenia.org/artistsforartsakh կայքէջը։ Այնտեղ կգտնեք նաև հարցազրույցներ, էսսեներ և այլ աշխատանքներ Արցախի մասին կամ Արցախի արվեստագետների կողմից։ Հայտերն արդեն ընդունվում են։ 

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2020 by Creative Armenia