top of page

Artbox-ը մեկնարկում է 29 ստեղծարար նախագծերի համար ինկուբատորը

Artbox-ը ինկուբատոր է, որը համապարփակ աջակցություն է տրամադրում առջևտրային հաջողության ներուժ ունեցող ստեղծարար նախագծերին

Մարտի 15, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia-ն ուրախ է ներկայացնել  29 ստեղծարար նախագիծ, որոնք կմասնակցեն Artbox ստեղծարար ինկուբատոր, որը համապարփակ աջակցություն է տրամադրում առջևտրային հաջողության ներուժ ունեցող ստեղծարար նախագծերին: Ինկուբատորը իրականցվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ համագործակցությամբ: 

 

12 շաբաթվա ընթացքում ընտրված թիմերը, որոնք ներկայացնում են ժամանակակից նախագծեր թատրոնի, երաժշտության, մշակութային տուրիզմի, դիզայնի և այլ ոլորտներում, սերտորեն կաշխատեն ակնառու բիզնես առաջնորդների և հայտնի մշակութային գործիչների հետ՝ զարգացնելու համապարփակ փաթեթ իրենց նախագծերի շուրջ: Այնուհետև իրենք կհրավիրվեն իրենց նախագծերը ներկայացնել ներդրողներին, դրամաշնորհ տրամադրողներին և հովանավորներին:

 

«Մենք հիացած ենք Artbox-ի մասնակիցների առաջին ալիքի խորությամբ և շրջանակով», - ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Եվ մենք անհամբեր սպասում ենք աջակցելու արվեստի աշխարհում աննախադեպ ինկուբացի միմիջոցով»:

 

«Մեր նախագիծն ակտիվորեն խթանում է նորարարության և ստեղծարարության մշակույթը Հայաստանի զբոսաշրջության ոլորտում»,- ասաց Վիլհելմ Հյուգոն, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավարը։ «Եվ մենք ուրախ ենք աջակցել Artbox ինկուբատորի օգնությամբ ընտրված ստեղծարար նախագծերին, կյանքի կոչելու իրենց արվեստի նախագծերն ու ստեղծագործ գաղափարները»: 

 

29 նախագծերը և դրանց ղեկավարներնը. 

 

Ալլա Սահակյան՝ Միշել Լեգրան Մյուզիքլային ներկայացման նախագծով։ 

 

Անուշ Թադևոսյան՝ Թումանյան միջազգային հեքիաթասացների փառատոնով 

 

Աստղիկ Հարությունյան՝ «Խորհրդային շրջանի ուրվականներ» արշավական և մշակութային շրջագայությունների նախագծով

 

Գևորգ Գրիգորյան՝ «Արտ թենթ» շրջագայող վրան-թանգարան նախագծով

 

Հասմիկ Ջինանյան՝ «Օրրան մշակութային գյուղ» նախագծով, էթնոմշակութային կենտրոն Վանաձորում։ 

 

Հայկ Կարոյի՝ «Նվագարան» հայկական երաժտական հարթակ նախագծով։ 

 

Ինգա Հարությունյան՝ «Հայ Մշակույթ» համակարգչային խաղի նախագծով։ 

 

Կարեն Հակոբյան՝ Միջազգային Տատու արտ փառատոնով՝ առաջինը շրջանում։ 

 

Քրիստաֆոր Մանարյան՝ «Հուսիկը ընդդեմ Վիրուսիկի» մանկական երաժշտական ֆիլմով։

 

Քրիստինա Արությունովա՝ «Լուսանկարչության առցանց հարթակ» նախագծով։ 

 

Լուսինե Կագրամանյան՝ «Սյուռռադիո» Հայկական առցանց ռադիոկայանով։

 

Լուսինե Մխոյան՝ Լուսատու Լաբ ինտերիեր դիզայնի աշխատարանի նախագծով։ 

 

Մերի Գրիգորյան՝ Ջիմ Մուրադիկի անվան արվեստի պատկերասրահով։ 

 

Մարիամ Էմեկսիզյան՝ «MXZN MXZN» հագուստի բրենդի նախագծով՝ ոգեշնչված Նարկիսոսի առասպելից։

 

Մերի Իսրաելյան՝  «Amy ցուցասրահ /աշխատարան» նախագծով՝ Գյումրիում։

  

Մերի Ամիրխանյան՝ «VisualGap-Քարաշամբ»  տպագրական արհեստանոց-ստուդիա նախագծով՝ Քարաշամբում։ 

 

Մխիթար Դանելյան՝  «Թատրոն տանիքում» նախագծի նոր թատերաշրջանով:

 

Նարեկ Խաչատրյան՝ «Ironbag» արևային էներգիայից սնուցվող նոթբուքների պայուսակի նախագծով։ 

 

Նարեկ Մարգարյան՝ «An Alien’s Guide to Armenia» երկիծական ուղեցույցի նախագծով։ 

 

Նինա Ռասյուկ՝ Հայկական 3D վիրտուալ ինֆլուենսեր նախագծով։  

 

Սամվել Սաղաթելյան՝ «Արվեստի Մեքենա» արվեստի վաճառքի ավտոմատ-մեքենայի նախագծով։    

 

Սևանա Չակերյան՝ «ՋԻՆՋ» փորձարարական ներկայացումով Լոռվա մարզում։ 

 

Սլավիկ Մուրադյան՝ Հայ վիրտուալ երգչուհու նախագծով։ 

 

Սոնյա Ավագյան՝ «Վիշապների խաղը» բարձր նորաձևության հավաքածուով։ 

 

Սուսաննա Խաչատրյանը ԶԱԿՈ լիամետրաժ անիմացիոն ֆիլմով։ 

 

Տարոն Գրիքորյան՝ «SPCTR Լույսեր» ժամանակակից արվեստից ոգեշնչված դիզայներական լամպերի նախագծով։ 

 

Տիրայր Մխիթարյան «Տիրայր կիթառ արկղ», Վանաձորում կիթառի պատրաստման  մասնագիտացված արհեստանոցով։ 

 

Վան Սարգսյան «The Bridge», առաջին հայկական NFT հարթակի նախագծով։

 

Եվա Գասպարյան՝ «Թերմոքաղաք» Գյումրիում իմտերակտիվ ցուցահանդեսով։ 

 

Artbox-ը ոգեշնչված բիզնեսի և տեխնոլոգիաների նորարարական մոդելներից՝ այն  ինկուբատորի մոդելի վերակերտումն է արվեստի ոլորտի համար: Ամեն շաբաթ 29 թիմերին կմիանան ոլորտի հայտնի գործիչներ, բանախոսներ, մենթորներ, որոնք կկենտրոնանան իրենց ստեղծարար բիզնեսի մի ասպեկտի վրա՝ շուկայի վերլուծությունից, մարքեթինգից՝  մինչև ֆինանսավորում և իրավական օրենսդրություն: Ինկուբացիայի ավարտից հետո, թիմերին բացառիկ հնարավորություն կտրվի ներկայացնելու իրենց նախագծերը բարձրակարգ մշակութային ներդրողներին, դրամաշնորհ տրամադրող կազմակերպություններին, աջակիցներին և այլն: Ինկուբատորի մասին ավելին իմանալու համար այցելեք մեր կայք՝ www.artboxarmenia.com/hy:

 

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է ողջ հայության համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է արվեստի տարբեր ոլորտների նորարար ստեղծագործողների։ Artbox-ը աջակցվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» կողմից:


ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:

bottom of page