top of page

Artbox-ը մեկնարկում է 24 ստեղծարար նախագծերի համար ինկուբատորը

Ուրախ եմ տեղեկացնել, որ Creative Armenia-ն պաշտոնապես մեկնարկել է Artbox ստեղծարար ինկուբատորը 24 ստեղծարար թիմերի համար։

Հոկտեմբերի 3, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

all-participants-Final.png

Creative Armenia-ն ուրախ է ներկայացնել 24 ստեղծարար նախագիծ, որոնք կմասնակցեն Artbox ստեղծարար ինկուբատորին, որը համապարփակ աջակցություն է տրամադրում առևտրային հաջողության ներուժ ունեցող ստեղծարար նախագծերին: Ծրագիրը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում:

 

12 շաբաթվա ընթացքում 24 ստեղծարար թիմեր, որոնք ներկայացնում են հզոր ժամանակակից նախագծեր թատրոնի, երաժշտության, դիզայնի և այլ ոլորտներում, սերտորեն կաշխատեն ակնառու միջազգային և տեղացի մենթորների և խոսնակների հետ, զարգացնելով իրենց հմտությունները տարբեր ասպարեզներում՝ շուկայի վելուծությունից և մարքեթինգային նախագծից մինչև ֆինանսական պլանավորում և իրավական նորմեր։ Ինկուբացիոն շրջանի ավարտից հետո 24 նախագծերը կներկայացվեն արվեստի բնագավառի ներդրողներին, դրամաշնորհ տրամադրողներին և հովանավորներին:

 

«Հպարտանում ենք Artbox-ի մեր նոր սերունդով։ Այս 24 նախագծերի և դրանց ստեղծարար թիմերի ներուժն ու բազմազանությունը վկայում են այն մասին, որ նրանք նոր շունչ և եռանդ կբերեն Հայաստանի մշակութային և ստեղծարար կյանք։ Մեծ ոգևորությամբ ենք պատրաստվում նրանց Artbox-ի հիմնարար աջակցությունը տրամադրելուն և օգնելուն իրենց առաքելության իրականացմանը», ասաց Creative Armenia-ի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը։ 

 

««Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի գործունեությունը ուղղված է խթանելու Հայաստանի ստեղծարար տնտեսությունը։ Սա իրենից ենթադրում է ողջ գործընթացի սնուցումը՝ գաղափարից մինչև արտադրություն և տարածում։ Վստահ ենք, որ Artbox-ը հզոր հարթակ է նոր գաղափարներ սերմանելու և զարգացնելու համար, որոնցից որոշները մենք հետագայում պլանավորում ենք ներկայացնել և տարածել «Կատապուլտի» այլ ծրագրերի միջոցով։ Անհամբեր սպասում ենք այս սերմերի ծաղկելուն», ասաց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ստեղծագործական ռազմավար և ղեկավար Աննա Գարգարյանը

 

Artbox-ի համար ընտրված 24 ստեղծարար նախագծերն են՝

 

Կառուցել՝ Անահիտ Սարյանի էկոլոգիապես չեզոք, բայց սոցիալապես ազդեցիկ  նորաձևության հավաքածուն։ 

​

Բեբուկ` Անի Երեմյանի ինտերակտիվ և շարժական թատրոն-ավտոբուսի նախագիծը։

​

Bazaart՝ Արամե Մարտիրոսյանի առցանց հարթակը, որը միմյանց կկապի դիզայներներին և կորպորատիվ հաճախորդներին։

​

ToneLab՝ Արմեն Եդիգարյանի անկախ երաժշտական ձայնագրման լեյբլը և ստուդիան։

Մաեստրո՝ Արուս Նազարյանի երաժշտական հավելվածը, որը կօգնի զարգացնել երաժշտական գիտելիքները։ 

​

Կայծ՝ Էլեն Ալթունյանի տեղացի ստեղծագործողների մասին ոգեշնչող և գեղագիտական վոդքասթների շարքը։

​

Pambak Games՝ Կարապետ Խաչատուրի հայկական ժողովրդական հեքիաթների և առասպելների թեմայով Տարոյի քարտերը։

​

Կինորա՝ Գարեգին Պապոյանի հաղորդաշարը՝ նվիրված ֆիլմերին և կինոլեզվին։ 

​

Նախագիծ «Di»՝ Գևորգ Արամ Գրիգորյանի յուրօրինակ աուդիո-վիզուալ և ինտերակտիվ ինստալյացիաների հարթակը։ 

​

Diaries՝ Հարմիկ Մաքերթումյանի բազմաոլորտ արվեստագետների համար նախատեսված գործակալությունը։ 

​

Կապանի Միջազգային Կինոփառատոն՝ Հարութ Մաքյանի նախագիծը։ 

​

Dk.tsk Live՝ Հրանուշ Առաքելյանի ավանգարդ էլեկտրոնային երաժշտության ստուդիան։ 

​

Կոնցեպտուալ Հրուշակեղեն՝ Իզաբելլա Ավետիսյանի աղանդերից պատրաստված արվեստի սահմանափակ հավաքածուների արտադրությունը։

​

Art Ranch՝ Քամի Աբրահամյանի արվեստի և բնության ներդաշնակությամբ բազմաֆունկցիոնալ բնակավայրը։ 

​

Հույսի Հանգույցներ՝ Քայլ Խանդիկյանի հայ գորգագործներին արտասահմանյան գնորդների հետ կապող առցանց հարթակը։

​

Ձենով՝ Լուսինե Միրզոյանի հայ գրականության աուդիոգրքերի հավելվածը։ 

​

Երևանի ձայնային քարտեզ՝ Լուսինե Միկե-Գալստյանի Երևանի ոգեշնչող վայրերը բացահայտող քարտեզ-հավելվածը։ 

​

Արդի արվեստի տարածք՝ Մարիամ Պապոյանի շուրջօրյա արվեստի և զվարճանքի կենտրոնը Էջմիածնում։


Տուն Տուն Արթ Հաուս՝ Նուռ-Անի Սիսեռյանի հայկական ժամանակակից պարերի և թատերական դասընթացների կենտրոնը Նորագյուղում։ 

​

Գյումրիի արվեստի համագործակցության կենտրոն՝ Նվարդ Ղազարյանի բազմաժանր և բազմաֆորմատ արվեստի կենտրոնը։

​

Plan Yerevan ՝ Տաթևիկ Սայադյանի տեղական արտադրության և հայկական թեմատիկայով հագուստի արտադրությունը:

​

TELOS՝ Տիգրան Ջանջուղազյանի ոճային մանգայի շարքը։ 

​

Դազեյն՝ Վանանե Բորյանի յուրահատուկ արվեստի ամսագիրը՝ նվիրված արդի հայկական իրականությանը, մշակույթին և գեղագիտությանը։

​

ՄանԲան՝ Վիգեն Գալստյանի hայկական մշակութային և գեղարվեստական ​​ուղղություններն ու ժառանգությունը տարածող մասնագիտացված անկախ հրատարակչությունը։ 

 

Ոգեշնչված բիզնեսի և տեխնոլոգիաների նորարարական մեթոդներից՝ Artbox Ինկուբատորը ինկուբատորի մոդելի վերաարտադրումն է արվեստի աշխարհի համար. դինամիկ ձեռնարկատիրական համակարգ, որն աջակցում է արվեստագետներին և օգնում զարգացնել իրենց գաղափարները՝ դարձնելու դրանք առևտրայնորեն կենսունակ և ներդրումային: Ինկուբատորի մասին ավելին իմանալու համար այցելեք մեր կայք՝ www.artbox.am/hy:

Newsletter

Get our news and updates

75 Yerznkyan street

Yerevan, Armenia

​

​

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

​

​

info@creativearmenia.org

  • facebook
  • instagram
  • youtube
  • X

©2026 by Creative Armenia

bottom of page