top of page

Արվեստը կորոնավիրուսի օրերին

«Creative Armenia Network»-ի անդամների մտորումները ինքնամեկուսացված կյանքի և ստեղծարարության շուրջ  

Մայիսի 21, 2020 |  հեղ.` Creative Armenia

Դերասաններ առանց բեմի, երաժիշտներ առանց հանդիսատեսի… Կորոնավիրուսը ստիպել է բազում արտադրողական ոլորտների փոխել իրենց մոտեցումները։ Արվեստը բացառություն չէ։ Թեպետ նոր իրականությունը իր հետ բերել է նկատելի սահմանափակումներ, այն չի դադարեցրել արվեստագետների աշխատանքը։ Ահա թե ինչպես են մեր «Network»-ի անդամները ստեղծագործում և փնտրում նոր ուղիներ։ 

1. Արիկ Գրիգորյանը աշխատում է սահմանափակումների հետ

Կորոնավիրուսի տարածումից ի վեր, կոմպոզիտոր, Վիշապ անսամբլի հիմնադիր և Բամբիռ խմբի անդամ Արիկ Գրիգորյանը կորոնավիրուսյան օրերին աշխատել է մի քանի նախագծերի վրա։ Նախկին «Creative Armenia-AGBU Fellow»-ն թողարկեց նոր երգ՝ ըստ Հովհաննես Թումանյանի «Քրիստոսն անապատում» ռոմանսի։ 

Թմբաթա նվագախմբի հետ նոր ձևաչափեր փորձարկելով՝ երաժիշտը նաև թողարկեց Կոմիտասի «Մատնիքը» երգի հեռահար ձայնագրությունը՝ արված տանից։ Երաժշտական հոլովակը Zoom հարթակը հիշեցնող, բջջային տեսախցիկներով նկարված տեսանյութերի հավաքածու է։ 

Իսկ Բամբիռ խմբի հետ միասին, Արիկը թողարկեց «Էրկու կես» երգի տեսահոլովակը, որը սպասվող «Գժի հարսանիք» ալբոմից է։ Խումբը նաև ներկայացավ օնլայն համերգի՝ կազմակերպված Eworld Kids Foundations-ի կողմից։  

 2. Ռիփսիմե Բաբաջանյանը կիրառում է Ինստագրամը  

Ինքնամեկուսացված արվեստագետ և երաժիշտ Ռիփսիմե Բաբաջանյանը թողարկեց «Kind > Cruel» երգը Ripsy May բեմական անվան ներքո։ Փոփ երգի պրիմիերան տեղի ունեցավ BBC ռադիոհեռարձակմամբ՝ բարձրացնելով շատերի տրամադրությունը այս ճնշող օրերին։

Ռիփսիմեն նաև օգտագործեց ինքնամեկուսացումը ստեղծագործելով և արտադրելով նոր երաժշտություն։ Նա հաճախ է տեղադրում իր տպավորիչ արվեստի գործերը ինստագրամյան հարթակում և շուտով կթողարկի ևս մեկ երգ «Mrs. Paprika» վերնագրող, որը արտադրվել է մեկ այլ կին արվեստագետի հետ համագործակցությամբ։ 


Իսկ մինչ այդ, լսե՛ք «Kind > Cruel» երգը և հետևե՛ք Ռիփսիմեի երաժշտական նորություններին Spotify-ում։  

PARTY2.jpg

 3. Գոհար Սարգսյանը տոնում է նոր հաջողություններ 

Ինքնամեկուսացման ընթացքում Գոհար Սարգսյանի Art on Silk շարքը տեղ գտավ «Feroce» ամսագրում։ Սակայն սա արվեստագետի եզակի ձեռագործ շարֆերի առաջին հաղթանակը չէր։ Դեռ փետրվար ամսին Սարգսյանի գործերը նաև տպագրվել էին «Vogue» ամսագրում։ 

Յուրաքանչյուր շարֆը որքան նորաձևության, այնքան էլ արվեստի արտահայտում է։ Իր գործերով, Գոհարը առաջ է մղում նորաձևության և արվեստի սահմանները՝ ստանալով գեղեցիկ համաձուլումներ, որոնք կարելի է թե՛ կրել, թե՛ ցուցադրել պատկերասրահում։ 

Art on Silk.jpg

​4. Սանդրա Արսլանյանը թողարկում է հոգելից երաժշտություն   

Սանդրա Արսլանյանի «Put a Gun/Commotion» վերնագրով նոր ալբոմը ավելի քան արդի է թվում մեր օրերում։ Այն արվեստագետի թվով երկրորդ ալբոմն է՝ լի զգացմունքային և հափշտակող երգերով, որոնք չեն մտնում որևէ մեկ ժանրի ներքո։ Երգերը համահունչ կերպով միավորում են փոփ, ինդի ռոք, ֆոլք, բլյուզ և արևելյան հնչյուններ։ 

Չնայած ալբոմը դեռ ամբողջովին թողարկված չէ, բայց կարող եք այժմ վայելել «Fiery Observation», «Angels», և վերջերս թողարկված «Empty» երգերը։


Նկարված Փարիզի դատարկ փողոցներում, «Empty»-ն հատկապես արդիական է։ Երգը լի է մենությամբ, ձգտումով և կարծես նկարագրում է պանդեմիայի օրերը։ Երգը ձայնագրվել է մինչ ինքնամեկուսացումը և ստիպում է մտորել, թե արդյոք Սանդրան կանխագուշակել է ապագան, թե այս կոտրող մենությունը միշտ եղել է մեզ հետ։

Ամբողջական ալբոմը կթողարկվի մայիսի 29-ին։ Բաց մի՛ թողեք այն՝ պահելով ալբոմը ձեր Spotify-ում և այլ հեռարձակող հարթակներում։

 ​5. Միքայել Ոսկանյանը փորձարկում է նոր ձևաչափեր 

Երաժիշտ Միքայել Ոսկանյանը իր ինքնամեկուսացման օրերին փորձարկեց նոր երաժշտական արտահայտման ձևաչափեր։ Իր նոր փորձարարական ստեղծագործության, «In the Dark Forest»-ի միջոցով նա թույլ տվեց շատերին խորասուզվելու մեղեդային անտառում սեփական տներից։ Նա կիրառեց հասարակ կենցաղային իրեր ստեղծելու աուդիո-տեսողական իմպրովիզացիաներ և ստանալու ազդեցիկ երգ։ 

«Ճիշտ է, որ պանդեմիայի օրերին մեր ծրագրերը կամ չեղյալ են համարվում կամ մնում անավարտ, սակայն մեր թիմը և ես որոշեցինք հավատարիմ մնալ մեր առաքելությանը և շարունակել մարդկանց ոգեշնչելը երաժշտությամբ», — ասաց Միքայել Ոսկանյանը։​

Քանի որ գրեթե անհնար էր ժամանակակից արվեստում գումար վաստակելը, սկսեցի միաժամանակ աշխատել որպես գրաֆիկական դիզայներ։ 2016թ.-ին որոշեցի մագիստրոսի աստիճան ձեռք բերել Ֆլորենցիայում և մինչ օրս ապրում եմ այնտեղ։ 

Ինքնամեկուսացման օրերին երաժիշտը նաև փորձարկեց նոր ձևաչափ։ Իր թիմի հետ միասին նա մեկնարկեց Tarantine: Quarantine կենդանի երաժշտական շարքը։ 


Հեռարձակված իր տնային ստուդիայից՝ կատարումները ավելի մտերմիկ և հանգիստ են։ Ավելի քան 25,000 դիտորդներ են միացել լսելու այս եզակի հեռարձակումները։ Արվեստագետները նույնիսկ ունեցան հատուկ թողարկում երեխաների համար։ 

bottom of page