
Creative Armenia-ն հայտարարում է նոր նախաձեռնության՝ 2025 Creative Innovation Fellowship ծրագրի դիմումների ընդունման մեկնարկը։ Վահէ Ֆաթթալ հիմնադրամի աջակցությամբ և L’Œuvre d'Orient կազմակերպության գործընկերությամբ իրականացվող այս 10-ամսյա ծրագիրն ուղղված է Հայաստանում և Հայաստանի հետ սերտորեն կապված արվեստագետների աջակցմանը, որոնք ստեղծում են արվեստի և տեխնոլոգիայի խաչմերուկում։
Ծրագրին ընտրված 5 արվեստագետները կստանան €5,000 դրամաշնորհ, անհատական մենթորություն և մասնագիտական աշխատարաններ՝ իրենց ստեղծագործական նախագծերի զարգացման և իրագործման համար։
«Արվեստի պատմության այս շրջադարձային պահին մենք ոգևորված ենք բացահայտել և աջակցել մշակույթի առաջնագծում գործող ստեղծագործողներին», – ասել է Creative Armenia-ի հիմնադիր Գարին Հովհաննիսյանը։
Creative Innovation Fellowship-ը բաց է ինչպես ՀՀ-ում բնակվող, այնպես էլ արտերկրում ապրող արվեստագետների համար՝ պայմանով, որ իրենց նախագծերը իրականացվելու են Հայաստանում կամ ունեն հայաստանյան ամուր կապ։
Դիմումների վերջնաժամկետը՝ 2025թ․ հուլիսի 13։ Մանրամասներին և դիմելու ձևաթուղթը ծանոթացեք այստեղ՝ creativearmenia.org/creative-innovation-fellowship
«L’Œuvre d'Orient-ը ուրախ է մասնակցել այս նախաձեռնությանը և սատարել նորարար հայ արվեստագետներին՝ Creative Armenia-ի և Վահէ Ֆաթթալ հիմնադրամի հետ համատեղ», – նշել է կազմակերպության Հայաստանի գրասենյակի ղեկավար Լյուկ Բուրոն։ «Նոր արտահայտման ձևերը զարգացնում են մշակույթը և ամրապնդում հասարակության դիմացկունությունը՝ անորոշ ժամանակներում»։
Creative Innovation Fellowship-ը հավելում է Creative Armenia-ի բազմազան նախաձեռնություններին, որոնց թվում են՝ Artbox-ը, East-West Residency-ն, և Creative Armenia-AGBU համատեղ կրթաթոշակային ծրագիրը։
Creative Armenia-ն համահայկական մշակութային հիմնադրամ է՝ նվիրված նորարար տաղանդների բացահայտմանը, աջակցմանը և խթանմանը։