top of page
timothy-eberly-kLJdZSMXxsU-unsplash.jpg

Հայտադիմումի նյութեր 

Նախքան ձեր դիմումը ներկայացնելը, համոզվեք, որ ունեք դիմումի համար անհրաժեշտ բոլոր նյութերը։ Այս պահին հայտերը չեն ընդունվում։

2020-01-10 (1).png

#ArtistsForArtsakh-ի մասին

«Արվեստագետները հանուն Արցախի» ծրագիրը ստեղծարար դրամաշնորհ է կինոգործիչների, լուսանկարիչների, գրողների և բոլոր արվեստագետների համար, ովքեր իրենց ստեղծագործություններով ուշադրությունը սևեռում են Արցախի և նրա ժողովրդի վրա։ Անկախ նրանից ՝ դուք հիմա Արցախում եք, թե ստեղծագործում եք նրա սահմաններից դուրս, ճշմարտությունը լսելի դարձնելու և իրազեկմանը նպաստելու համար կարող եք դիմել #ArtistsForArtsakh դրամաշնորհներին և ձեր նախագծի համար ստանալ աջակցություն։ 

 

Հայտերն արդեն ընդունվում են։ 

Անհրաժեշտ նյութերի ցանկ

Նախքան ձեր հայտադիմումը «Typeform» պորտալում սկսելը, համոզվեք, որ ունեք հետևյալ նյութերը PDF ձևաչափով։ Հայտադիմումը լրացնելու գործընթացն ինքնին կտրի ոչ ավելի, քան 15 րոպե։

  • Վերբեռնեք մեկ PDF ձևաչափի փաստաթուղթ, որը ներառում է.

    • Ուղեկցող նամակ, որում ներկայացնում եք ձեզ, ձեր ստեղծագործական նախագիծը և այն, ինչ նպատակ եք հետապնդում այն իրականացնելով,

    • 500-2,500 ԱՄՆ դոլարի սահմաններում հայցվող բյուջեի չափ և գրավոր նկարագրություն, թե ինչպես եք մտադիր այն ծախսել,

    • Ավարտման ժամանակացույց,

    • Ծրագրի ավարտին պես իրազեկությունը բարձրացնելու ձեր ընթացիկ մարկետինգային պլանը և թողարկման ժամկետը

    Ներկայացված PDF փաստաթուղթը կարող է լինել լրացված անգլերենով կամ հայերենով և վերնագրում պետք է կրի ձեր անունը և ազգանունը։ Վերևում նշված ​յուրաքանչյուր կետի պատասխանի բառերի սահմանն է՝ 400 բառ։ Խրախուսում ենք լինել հակիրճ։

  •  

    Բարձր որակի լուսանկար՝ 8” x 10” (W x H) չափերով և PNG or JPG ձևաչափով։ Լուսանկարի առավելագույն չափ՝ 10MB։   

  • CV և այլ համապատասխան նյութեր, ինչպիսիք են պորտֆոլիոն կամ ֆիլմացանկը։

​Եթե վերոնշյալ նյութերը պատրաստ են, կարող եք լրացնել ձեր հայտը դիմումների պորտալում։ ​

Դիմումների ընթացքը

Դիմումները ընդունվում են բացառապես «Typeform» հայտերի պորտալի միջոցով։ Հայտերն արդեն ընդունվում են։ Ընտրված թեկնածուները կհրավիրվեն ZOOM հարցազրույցի։

bottom of page