top of page

Creative Armenia-ն մեկնարկում է շրջադարձային գագաթնաժողով

Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը և այլ մշակութային անվանի գործիչներ մայիսի 17-21-ին կմիանան «Creative Armenia Week» գագաթնաժողովին 

Ապրիլի 27, 2021 |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia-ն մեկնարկել է մեկշաբաթյա տևողությամբ թվային գագաթնաժողով, որին կմասնակցեն Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Սերժ Թանկյանը, Էրիկ Էսրայելյանը, Անժելա Սարաֆյանը, և շատ այլ մշակութային անվանի գործիչներ և եռանդուն արվեստագետներ, որոնք ներկայացնում են Հայաստանը համաշխարհային արվեստի բեմերում։ 

 

«Այս հզոր, ստեղծարար ձայներին ամբողջ աշխարհից միավորելը անհրաժեշտ է, հատկապես մեր ժամանակներում», — ասաց Creative Armenia-ի ծրագրերի ղեկավար Անուշ Տեր-Խաչատրյանը։ «Բոլորին հրավիրում ենք միանալ քննարկումներով լի ոգեշնչող շաբաթվան, որում կբացահայտենք և կոգեշնչվենք հայ մշակույթի զարգացմամբ»։ 

 

Բացահայտե՛ք այն արվեստագետներին, ովքեր Արցախի պատերազմի առաջնագծում էին։ Հանդիպե՛ք Հոլիվուդի առաջատար գործակալներին, մենեջերներին և պրոդյուսերներին։ Եվ շաբաթն անցկացրե՛ք ներշնչանք, իմաստություն և գործնական խորհուրդներ քաղելով մեր ժամանակների կարևորագույն ստեղծագործողների կողմից։ 
 

«Creative Armenia Week» գագաթնաժողովը կընդանա 2021թ.-ի մայիսի 17-21-ը։ Տեղեր ամրագրելու համար խնդրում ենք գրանցվել այստեղ։

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page