top of page

Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն հայտարարում են 2021թ.-ի «fellow»-ներին 

Յոթ բացառիկ հայ արվեստագետներ կստանան Ֆինանսավորման, մենթորության ու առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ հայ մշակույթի սահմանները առաջ մղելու համար 

Հունվարի 19, 2021 |  հեղ.` Creative Armenia

Fellows 2020 Main Banner-01.png

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուրախ են ներկայացնել յոթ արվեստագետներին, 2021թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-ի յոթ արվեստագետներին՝ եզակի նախագիծ, որը տրամադրում է ֆինանսավորման, մենթորության և առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ կարիերայի բեկումնային զարգացման համար։  

 

2021թ.-ի ընտրյալ «Fellow»-ներն են՝ գրող Օլիվիա Քաթրանջյանը (Լյուքսեմբուրգ), բաս նվագող և կոմպոզիտոր Նոյ Կարապետյանը (ԱՄՆ), համադրող Նաիրի Խաչատուրյանը (Հայաստան), կինոռեժիսոր և գրող Էմիլի Մկրտիչյանը (ԱՄՆ), երաժիշտ և կոմպոզիտոր Բեյ Ռուն (ԱՄՆ), մեդիա արվեստագետ և լանդշաֆտային ճարտարապետ Արուսյակ Գաբրիելյանը (ԱՄՆ), և նկարիչ և անիմատոր Արևիկ Դորը (Բելգիա)։

 

«Մենք հպարտ ենք այս հիանալի արվեստագետներով», - ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկյանը։ «Նրանք ի ցույց են դնում ստեղծարար մտքի լայն սահմանները և խորությունը, որոնք հայերը կարող են առաջարկել աշխարհին»:

«Այս փայլուն արվեստագետները ստեղծում են մի մշակույթ, որ մնայուն է», - հավելեց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Դա, անշուշտ, կլինի տոկունության, նորարարության և անսահման հնարավորությունների մշակույթ»։ 

 

Մինչ 2021թ.-ի «Fellow»-ները սկսում են իրենց ուղին, 2020թ.-ի «Fellow»-ները՝ դիրիժոր և կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը, գրաֆիկական նկարիչ և համադրող Նվարդ Երկանյանը, թատրոնի ռեժիսոր, պարուսույց Ցոլակ Մլքե-Գալստյանը, կոմպոզիտոր և ջազային դաշնակահար Զելա Մարկոսյանը, կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը և կոմպոզիտոր, երգահան Արմեն Բազարյանը շարունակում են իրենց դերը որպես Հայաստանի ստեղծարար դեսպաններ ՝ առաջնորդելով արվեստագետների հաջորդ սերնդին։

Իմացեք ավելին Fellow-ների մասին այստեղ:

bottom of page