top of page

Creative Armenia-ն և ՀԲԸՄ-ն ներկայացնում են 2020թ.-ի «fellow»-ներին 

Վեց ազդեցիկ արվեստագետներ կստանան Ֆինանսավորման, մենթորության ու առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ 

Հունվարի 13, 2019  |  հեղ.` Creative Armenia

Main Banner - PR.png

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) ուրախ են ներկայացնելու 2020թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-երի վեց արվեստագետներին՝ եզակի նախագիծ, որը տրամադրում է ֆինանսավորման, մենթորության և առաջխաղացման ռազմավարությունների փաթեթ կարիերայի զարգացման համար։  


2020թ.-ի ընտրյալ «fellow»-ներն են՝ դիրիժոր և կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանը (Գերմանիա), գրաֆիկական նկարիչ և համադրող Նվարդ Երկանյանը (Իտալիա), թատրոնի ռեժիսոր, պարուսույց Ցոլակ Մլքե-Գալստյանը (Հայաստան), կոմպոզիտոր և ջազային դաշնակահար Զելա Մարկոսյանը (Ավստրալիա), կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը (Հայաստան) և կոմպոզիտոր, երգահան Արմեն Բազարյանը (Կանադա)։

«Դիմորդների որակական և բազմազանության աստիճանն այս տարի կտրուկ բարձրացել է», — ասաց ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստների բաժնի տնօրեն Հայկ Արսենյանը։ «Այս նորարար արվեստագետները ցուցանիշն են նրա, որ հայերը ունեն հզոր մշակութային ապագա»։ 

Այժմ երկրորդ ժամկետում, «Fellowship»-եր նախագիծը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է։ Կազմակերպությունների ռազմավարական գործընկերության մեկնարկը տրվել է 2018թ.-ի մայիս ամսին։ Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է նորարար արվեստագետների արվեստի տարբեր ճյուղերում։ 

Սփյուռքահայության վստահությունը վայելող ՀԲԸՄ-ն տասնամյակներ շարունակ հնարավորություններ է ստեղծում հայ արվեստագետների համար՝ տրամադրելով կատարողական արվեստի համալսարանական կրթաթոշակներ, ամառային աշխատափորձեր և մասնագիտական նախագծեր, ինչպիսիք են «Երաժշտական Հայաստան»-ը և «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթը, որոնք գտնվում են ԱՄՆ-ում 2012թ.-ին, իսկ Եվրոպայում 2016թ.-ի հիմնադրված ՀԲԸՄ-ի Կատարողական արվեստի բաժնի հովանու ներքո։ 

Ինչ վերաբերում է 2019թ.-ի «Fellow»-ներին, ապա նրանք այսուհետ դառնում են Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի շրջանավարտները և մշակութային դեսպանները։ Նրանք են՝ թատրոնի և օպերայի ռեժիսոր Արթուր Մակարյանը, գրող և կոմեդիաների հեղինակ Նարեկ Մարգարյանը, նկարիչ Բուրչին Բաշարը, երաժիշտ Արիկ Գրիգորյանը, և կինոռեժիսոր Վիկտորյա Ալեքսանյանը։

«Մենք հպարտ ենք մշակութային առաջնորդների այս նոր սերնդով», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Նրանցից մեծ ակնկալիքներ ունենք»։   

«Creative Armenia-AGBU Fellowship»-երի մասին ավելին իմանալու համար այցելեք creativearmenia.org/fellowships կայքէջը։

bottom of page