top of page

9 իմաստություն Forbes 30 Under 30 մշակութային ձեռնարկատերերի կողմից

Դեկտեմբերի  9, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

Ձեռնարկատեր դառնալը կարող է թվալ կյանքից ավելի մեծ աշխատանք: Հարկավոր է շատ գլխարկներ կրել՝ շուկայավարից մինչև ստեղծագործական տնօրեն, երբեմն էլ սովորական ծրագրավորող: Սա կարող է հատկապես վախենալու թվալ արվեստագետների կամ ստեղծագործողների համար, ովքեր, լավ, թե վատ, սովոր են աշխատել և իրենց ստեղծագործական նպատակներին ձգտել «շուկայից» դուրս, երբեմն էլ հենց շուկային դեմ գնալով։ Forbes-ի 30 Under 30 մշակութային ձեռներեցներ Ֆաբրիս Գերիերը (Syllble, հիմնադիր և գործադիր տնօրեն) և Օլգա Կրավչենկոն (Musemio, հիմնադիր և գործադիր տնօրեն), այնուամենայնիվ, ապացուցում են, որ հնարավոր է լինել ձեռներեց և մնալ արվեստագետ:

 

Ֆաբրիս Գերիերը հայիթա-ամերիկացի գիտաֆանտաստիկ գրող է, սյունակագիր և Syllble ստուդիայի հիմնադիր և գործադիր տնօրեն, որը հանդիսանում է Գրականության և արվեստի ոլորտում գիտաֆանտաստիկայի և ֆանտաստիկայի արտադրության առաջատար ստուդիա։ Ֆաբրիսն ընտրվել է PEN America-ի կողմից որպես 2022 PEN Emerging Voices Fellow-ի ֆինալիստ, 2021 թվականին The Root Magazine ամսագրի 100 ամենաազդեցիկ աֆրոամերիկացիներից մեկը և ներառվել 2021 թվականի Forbes 30 Under-Art & Style ցուցակում։

 

Օլգա Կրավչենկոն, Musemio իմերսիվ ուսուցողական հարթակի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Այդ հարթակը թույլ է տալիս երեխաներին մասնակցել ինտերակտիվ և պատմողական բովանդակությամբ քվեստերի, որոնք ստեղծված են ամբողջ աշխարհում առկա գործընկեր հաստատությունների հետ համատեղ։ Օլգան փորձառու մենթոր է և ճանաչվել է Sky Women in Technology Scholarship -ի կրթաթոշակների նոր առաջնորդ, ComputerWeekly-ի կողմից ճանաչվել է «Ծագող աստղ» և ներառվել է 2021 Forbes-ի 30 Under 30 (Եվրոպա) - Arts & Culture ցուցակում:

 

Դեկտեմբերի 1-ին նրանք միացան Creative Armenia's Artbox Pre-Accelerator ծրագրի շրջանակում կազմակերպված «Ինչպես դառնալ մշակութային ձեռներեց» պանելային քննարկմանը՝ կիսելու իրենց փորձն ու իմաստությունը մեր ստեղծագործ համայնքի հետ։ Մեր ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանի հարցերի միջոցով նրանք պատմեցին այն մասին, թե ինչ է նշանակում լինել արվեստագետ-ձեռներեց, ինչ խորհուրդներ պետք է անտեսել, ինչպես նաև կիսվեցին իրենց գաղափարներով, թե ինչպես է հնարավոր հաջողության հասնել որպես միջազգային մշակութային ձեռներեց: Լսեք նրանց ոգեշնչող քննարկումը և կարդացեք հանդիպումից առանձնացված կարևորագույն կետերը։

 

Թույլ տվեք գաղափարները ձևավորեն ձեզ

Կարծես՝ փոխվելու անհրաժեշտություն կար։ Հատկապես որպես արվեստագետ։ Կարծում եմ, որ կազմակերպության մեջ մեծ ուժ կա։ Կազմակերպությունը շատ բան է պահանջում ձեզանից: Գաղափարները ևս շատ բան են պահանջում ձեզանից: Գաղափարները կենդանի են և մղում են մեզ գործել և դրանք իրականություն դարձնենք:

 

— Ֆաբրիս Գերիեր

 

Սպանեք ձեր գաղափարները

Ամենամեծ բանը, որն օգնում է ձեզ գնահատել, թե արդյոք գաղափարը կենսունակ բիզնեսի վերածվելու կամ երկարակեցության ներուժ ունի, իրականում այն օգտագործողների փորձառության հետազոտությունն է: Շատերին դուր է գալիս գաղափար ունենալու գաղափարը, բայց նրանց դուր չի գալիս իրենց օգտատերերի հետ անկեղծ զրույց ունենալու միտքը։ Զրույց այն մարդկանց հետ, ովքեր ենթադրվում է, որ ունեն հենց այն խնդիրը, որ փորձում եք լուծել: Եվ եթե իսկապես խորը չփորեք և բավականաչափ պատրաստ չլինեք ձեզ համար ոչ անյքան հաճելի արձագանքների, դուք չեք կարողանա գաղափարի և հնարավոր կենսունակ բիզնեսի միջև եղած տարբերությունը տեսնել:

                                                                                                                                                                                                                                                                                                

—  Օլգա Կրավչենկո

 

Քաջարելեք փոփոխությունը

Մշակութային ձեռնարկատիրոջ աշխատանքը սոցիալական փոփոխություններ մտցնելն է։ Դուք չեք կարող զբաղվել արվեստով և մշակութային ձեռներեցությամբ՝ առանց մտածելու, թե որտեղ է մոլորակը և ուր ենք մենք գնում որպես մարդկային տեսակ։ Աշխարհի մասին իմ ունեցած տեսլականն իսկապես փոխկապված է գիտաֆանտաստիկ և երևակայական աշխարհների հետ, որն էլ օգնում է ուրիշներին տեսնել նոր հնարավորություններ:

 

— Ֆաբրիս Գերիեր

 

Սիրահարվեք խնդրին

Լավագույն խորհուրդը, որ երբևէ ստացել եմ, այն է, որ պետք չէ սիրահարվել լուծմանը: Սիրահարվեք խնդրին։ Եթե կարողանաք շարունակել լինել ազնիվ և հավատարիմ խնդիրը լուծելու ձեր առաքելությանը, ապա ձեզ համար հետաքրքիր և ոգևորող կլինի, երբ պարզեք, որ ձեր սկզբնական գաղափարը սխալ է, և որը հավանաբար հենց 90%-ով սխալ է այն պարզ պատճառով, որ սկզբնական գաղափարն ունենալու պահին դուք դեռ ամեն ինչ չգիտեիք խնդրի մասին:

 

— Օլգա Կրավչենկո

 

Ընդունեք խորհուրդը (թերահավատորեն մոտենալով)

Մարդիկ այնքան ուրախությամբ են խորհուրդներ տալիս: Բայց արդյո՞ք նրանք արել են դա։ Նրանք արե՞լ են այն, ինչ դուք եք պատրաստվում անել: Կամ ինչպե՞ս են նրանք դա արել. արդյո՞ք կրկնօրինակել են, ստեղծել են կամ մտածել են ինչ-որ անկյան կամ շուկայավարման առումով: Սա մի բան է, որի վրա մեծ ջանքերի գնով կարողացա ուշադրություն դարձնել: Որոշ մարդկանց խորհուրդները կարող են շատ լավը լինել, բայց դրանք պարտադիր չէ, որ ամենալավ խորհուրդները լինեն ձեր կամ ձեր բիզնեսի համար տվյալ պահին:

 

— Ֆաբրիս Գերիեր

 

Հաշտվեք, որ 100%-ով լավը չեք

Դուք կարող եք 30 օր ծախսել՝ փորձելով լինել ձեր լավագույն եսը և համոզվել, որ ոչ մի անելիք բաց չեք թողել, լինի դա 20 րոպե ընթերցանություն, մեդիտացիա կամ վազք, և հետո, երբ հանկարծ բաց թողնեք անելիքներից մեկը, դա կարծես զրոյացնում է ձեր բոլոր ջանքերը: Դուք պետք է ընդունեք, որ երբեմն 100%-ով արդյունավետ չեք կարող լինել, և սա հենց այն դասն է, որը ես կիրառում եմ իմ անձնական կյանքում՝ այսպես հոգ տանելով իմ ու իմ ընտանիքի մասին և չմոռանալով, որ մենք պարզապես մարդիկ ենք։ Սա նաև այն խորհուրդն է, որն ինքս ինձ եմ տալիս Musemio-ը ղեկավարելիս:

— Օլգա Կրավչենկո

Ուսումնասիրի՛ր.

  • Թիմ Ֆերրիսս, ամերիկացի ձեռնարկատեր, ներդրող, հեղինակ և փոդքասթեր, ով հայտնի է իր «4-ժամյա աշխատանքային շաբաթ» ինքնօգնության գրքով:

  • Մայա Անջելու, ամերիկացի հուշագիր, հանրաճանաչ բանաստեղծ և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ։

  • Ուոլթ Ուիթմեն, ամերիկացի բանաստեղծ, էսսեիստ և լրագրող։

bottom of page