top of page

Creative Armenia-ն եւ Սերժ Թանկյանը  թողարկում են «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ալբոմը

2017թ.-ին, Creative Armenia-ի հետ համատեղ, Սերժ Թանկյանը մեկնարկեց «7 նոտա» երաժշտական մարտահրավերը։ Այժմ, թողարկվում է համատեղ երաժշտական ալբոմը՝  ներկայացված հազարավոր երգերից լավագույնների հավաքածուն

Սեպտեմբերի 17, 2019  |  հեղ.` Creative Armenia

70828637_721924201583338_685091202329581

Creative Armenia-ն եւ Գրեմմի մրցանակակիր, «System of a Down»-ի վոկալիստ , երգահան, կոմպոզիտոր, բանաստեղծ և նկարիչ Սերժ Թանկյանը ուրախ են ներկայացնել «7 նոտա» երաժշտական մարտահրավերի ալբոմը, որտեղ ներառված է աշխարհի տարբեր անկյուններից ստացված հազարավոր երգերից ամենաուշագրավները։ Բազմաժանր արվեստագետների 17 երգերից կազմված ալբոմը այժմ հասանելի է հոսքային և ներբեռնման բոլոր հարթակներում:

Բացառիկ երաժշտական մարտահրավերը մեկնարկվել է Creative Armenia-ի կողմից դեռևս 2017 թվականի հոկտեմբերին ՝ առաջարկելով 5000 ԱՄՆ դոլարի լավագույն մրցանակ և Թանկյանի կողմից գրած 7 նոտա։ Դիմորդներից ակընկալվում էր գրել 7 նոտայով սկսվող բնօրինակ երգ։

Ավելի քան 60 երկրներից 2000-ից ավելի բազմաժանր ստեղծագործությունների հայտեր են ընդունվել։ Հայտերը գնահատվել են «System of a Down»-ի խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանի, «Capital Cities» խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանի, ջազ ֆենոմ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանի, UCLA համալսարանի «Herb Alpert» երաժշտական դպրոցի պրոֆեսոր եւ հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթի եւ հայտնի ռոք աստղ և հենց իր՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանի կողմից։ Խիստ գնահատման արդյունքում, «Alpha Lighting System» ռոք-խումբը և Մարիամ Պետրոսյանը կիսեցին 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը։

Ալբոմը ներկայացնում է երկու հաղթող երգերը՝ «Alpha Lighting System»-ի «life.exe» երգը և Մարիամ Պետրոսյանի «Here I Come» ստեղծագործությունը, ինչպես նաև 15 այլ նշանավոր երգեր։

«Ամենուր ոգեշնչում կա, իսկ մեզ մնում է միայն վերցնել այն», — ասաց Սերժ Թանկյանը։ «Եթե նկարիչ ես, նկարում ես… Եթե երգահան՝ երաժշտություն ես գրում։ Մենք հմտությունները ձեռք ենք բերվում ներկայացումից։ Իսկ լավագույն կերպով ներկայացնելը սովորում ենք տարիների ընթացքում։ Այս երաժշտությունը, ոգեշնչումը այնքան շոշափելի, յուրօրինակ, գնահատված եւ հուզական են»։

«Մեկ չափազանց պարզ մարտահրավերը, բաղկացած լինելով 7 երաժշտական նոտայից, հիմք հանդիսացավ հնարավոր բոլոր ժանրերի հազարավոր նոր երգերի։ Իսկ այժմ, այս գեղեցիկ ալբոմը ներկայացնում է 17 բազմաժանր եւ լուրջ տաղանդների ամբողջ աշխարհից», — նշեց Creative Armenia-ի փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Սա Creative Armenia-ի  գործող համակարգն է»։

Ստորև ներկայացված է «7 նոտա» մարտահրավերի ալբոմի ամբողջական ցուցակը՝ կատարող արվեստագետների հետ միասին.

1. «life.exe» – «Alpha Lighting System»

2. «Farewell» – Ալեխանդրո Գվեն Փենիա

3. «Sweet and Spicy» – Անդրես Մոնտերո

4. «Counting Seconds» – Սիգնուս Ֆլեյր

5. «Prelude in Cm» – Արտաշես Բաղդասարյան

6.«Only Time» – Բրայր Պրաստիտի

7. «Snötäckt» – Սեսիլիա Մոր

8. «KLOK» – Քրիստոֆ Ռայթզ

9. «Soledad» – «Memo»

10. «Water and Moon» – «Synthgirl I-rena & Driezhas»

11. «Aramazd’s Lament» – Ժան Բելոնժի

12. «Here I Come» – Մարիամ Պետրոսյան

13. «Realigned» – Մեթ Դեյվիս

14. «I’m Alive» – «PapaFaxe»

15. «Road to the Sun» –  Սյունե Ղազարյան

16. «Siete Notas, Siete Colores» – Տիգրան Այվազյան

17. «Suicide of Death, Beginning of Life» – Էյդին Դեյվոդի

bottom of page