top of page

Բրյուսելում «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի համար ընտրվել են 3 հայաստանյան արվեստագետներ 

Այս արվեստագետները մեկնում են Պողոսյան Հիմնադրամի Վիլա Էմպեն՝ զարգացնելու իրենց նախագծերը, խորասուզվելու նոր մշակույթի մեջ և կապ հաստատելու իրենց եվրոպացի գործընկերների հետ

Ապրիլի 23, 2025թ. |  հեղ.` Creative Armenia

Ig1080x1920.png

Creative Armenia-ն, Պողոսյան հիմնադրամի հետ համագործակցությամբ, ուրախ է հայտարարելու Հայաստանյան արվեստագետներին, որոնք ընտրվել են 2025 թվականի «East-West Residency» ստեղծարար կացության ծրագրի մասնակիցներ դառնալու համար: Այս ամառ լուսանկարիչ Թորոս Խաչատրյանը, կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը և նկարիչ Տիգրան Համալբաշյանը կմեկնեն Բրյուսել, Բելգիա՝ հեղինակավոր Villa Empain-ում սկսելու իրենց ստեղծարար կացությունը:

 

Իրենց ստեղծարար կացության ընթացքում արվեստագետները մեկ ամիս կանցկացնեն ստեղծագործական նախագծերի վրա աշխատելու, եվրոպացի արվեստագետների հետ համագործակցելու և Բելգիայի էկլեկտիկ մշակութային տեսարանը բացահայտելու համար: Որպես կինոյի և վիզուալ արվեստի առաջատարներ և Հայաստանի ժամանակակից արվեստի ներկայացուցիչներ՝ նրանք կցուցադրեն Հայաստանի դինամիկ ստեղծագործական գործունեությունը եվրոպական հարթակներում և վերադարձից հետո իրենց ներդրումը կունենան Հայաստանի ստեղծագործական դաշտում:

 

Այժմ իր յոթերորդ տարում` «East-West Residency»-ն արդեն 14 արվեստագետի հնարավորություն է տվել մեկնելու Բրյուսել և ստեղծելու տպավորիչ արվեստի գործեր և նախագծեր՝ դարձնելով այն Հայաստանի արվեստագետների ամենապահանջված հնարավորություններից մեկը: Ծրագրի նշանավոր շրջանավարտների թվում են գրող Անի Ասատրյանը, սցենարիստ Արտավազդ Եղիազարյանը և վիզուալ նկարիչ Խորեն Մաթևոսյանը։

 

Կացության ծրագրին և մասնակիցներին կարող եք ծանոթանալ creativearmenia.org/residency կայքէջում։ 

 

«East-West Residency» ստեղծարար կացության ծրագիրը Creative Armenia-ի և Պողոսյան հիմնադրամի երկարամյա համագործակցությունն է, որը սկիզբ է առել 2018 թվականին։ Creative Armenia-ն հայ ժողովրդին ծառայող արվեստի համաշխարհային հիմնադրամ է, որը բացահայտում, զարգացնում և սատարում է արվեստի նորարար տաղանդներին: Պողոսյան հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին Ռոբերտ Պողոսյանի և նրա երկու որդիների՝ Ժան և Ալբերտի կողմից, հայազգի ոսկերիչներ, որոնց հիմնական նպատակն է նպաստել զարգացմանը և կրթությանը:

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page