2023 Creative Armenia-AGBU Fellow-ները հայտնի են
Արցախի արվեստագետներն ուշադրության կենտրոնում են, մինչ կազմակերպությունները համագործակցում են «Չտեսնված Հանրապետություն» ֆիլմի համաշխարհային իրազեկման և կրթական արշավի շուրջ
Հունվարի 26, 2023թ. | հեղ.` Creative Armenia
Creative Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) քիչ առաջ հայտարարեցին 2023 թվականի տասը Creative Armenia-AGBU Fellow-ների անունները։ Ինչպես միշտ, Fellow-ների հինգերորդ ալիքը նոր հզոր ձայներ է բերել կինոյի, երաժշտության, գրականության, վիզուալ արվեստների, ինչպես նաև արվեստի այլ ճյուղերում։ Ուղեկցվելով ֆինանսավորմամբ, մենթորությամբ և կարիերայի աջակցությամբ՝ այս տարի հատուկ շեշտադրվել են Արցախի հետ կապված նախագծերը:
Fellow-ների թվում են լուսանկարիչ և կինոռեժիսոր Ալեքսիս Փազումյանն իր երկրորդ լուսանկարչական Black Garden գրքով, որը ներկայացնում է կյանքի տարօրինակ իրականությունն Արցախում (Ղարաբաղում), որտեղ մշտապես առկա են պատերազմի հետքերը, կինոռեժիսոր Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանն իր Silenced ընկղմող նախագծով, որի հիմքում 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների և պատերազմը վերապրածների վկայություններն են, ինչպես նաև վավերագրական կինոռեժիսոր Սարին Հայրապետյանն իր Swinging Fields նախագծով, որը գեղարվեստական վավերագրական ֆիլմ է տասնմեկ տարեկան տղայի մասին, ով վերադառնում է տեղահանությունից Արցախ՝ այնտեղ գտնվող, պատերազմից քանդված իր տունը։
2023 թվականի մյուս Fellow-ներն են՝ կինոռեժիսոր Ալիկ Թամար Բարսումյանը (ԱՄՆ), լուսանկարիչ և կինոռեժիսոր Դիանա Մարկոսյանը (ԱՄՆ), վիզուալ նկարիչ Գայանե Երկանյանը (Նիդերլանդներ), վիզուալ նկարիչ Հարություն Թումաղյանը (Հայաստան), ջազ վոկալիստ Լուսինե Եղիազարյանը (ԱՄՆ), գրող և ստեղծագործական պրոդյուսեր Նաիրի Աբրահամյանը (Հայաստան), և սաքսոֆոնահար, մանկավարժ և կոմպոզիտոր Րաֆֆի Կարապետյան (ԱՄՆ)։
«Արցախում ընթացող մարդասիրական ճգնաժամի պայմաններում մենք հպարտ ենք աջակցելու այն արվեստագետներին, ովքեր գտնվում են կարևոր մշակութային առաքելության առաջնագծում»,- ասաց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Անի Մանուկյանը: «Աշխարհի անտարբերությունը պետք է վիճարկել Արցախի մասին նոր ֆիլմերի, ստեղծագործությունների և պատկերների ստեղծման միջոցով՝ խորը և շարունակական մշակութային ժառանգությամբ»:
Այս ամսվա սկզբին Creative Armenia-ն և AGBU-ն հայտարարեցին իրենց՝ արցախյան իրազեկման և կրթական արշավի մեկնարկի մասին, որը նշանավորվեց մրցանակակիր «Չտեսնված հանրապետություն» պատերազմի մասին վավերագրական ֆիլմի թվային թողարկումով։ Ֆիլմը պատմում է 2020 թվականի Արցախյան պատերազմի մասին՝ գրող և լուսանկարչ Լիկա Զաքարյանի աչքերով։ Ֆիլմն այժմ կարելի է դիտել վիրտուալ կինոթատրոնում՝ անցնելով այս հղումով՝։
«Ճգնաժամի այս րոպեներին Լիկա Զաքարյանի պատմությունն ավելի կենսական է, քան երբևէ»,- ասաց «Չտեսնված հանրապետություն» ֆիլմի ռեժիսոր, Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը։ «Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք Լիկային, ինչպես նաև հպարտ ենք աջակցելու մեր գործընկերներին և բոլոր արվեստագետներին, ովքեր աշխատում են մեր չտեսնված հանրապետությունն աշխարհին ավելի տեսանելի դարձնելու համար»:
2023 Creative Armenia-AGBU Fellow-ները կստանան 5000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ, մենթորություն ոլորտի առաջատարների (Netflix, Sony Pictures, Match Factory) և մրցանակակիր արվեստագետների կողմից (Pulitzer Prize, Academy Awards, Emmy Awards), ինչպես նաև կարիերա առաջխաղացման այլ հնարավորություններ:
Մինչ դիմավորում ենք 2023 թվականի նոր Fellow-ներին, նախորդ Fellow-ները, որոնց թվում են կինոռեժիսոր և պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը (Արցախ), գրող Արամ Մրջոյանը (ԱՄՆ), համադրող և արվեստի պատմաբան Արմեն Եսայանցը (Հայաստան), լուսանկարիչ Բիայնա Մահարին (Հայաստան), կինոռեժիսոր Քրիստին Հարությունյանը (ԱՄՆ), կոմպոզիտոր և աուդիո արտիստ Էսմերալդա Կոնդ Ռուիզ (Միացյալ Թագավորություն), կինոռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը (Հայաստան), օպերատոր և վիզուալ նկարիչ Սուրեն Թադևոսյանը (Հայաստան), կոմպոզիտոր և երաժիշտ Վան Սարգսյանը (Հայաստան), և համադրող և արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը (Հայաստան), համալրում են Creative Armenia-AGBU Fellowships-ի աճող շրջանավարտների շարքերը՝ օգնելով և առաջնորդելով արվեստագետների նոր սերունդներին, ինչպես նաև դառնալով Հայաստանի ստեղծագործական դեսպանները։
Արդեն հինգերորդ տարին է, ինչ 2023 Creative Armenia-AGBU Fellowship ծրագիրը վկայում է Creative Armenia-ի և AGBU-ի միջև հաստատված բեղմնավոր ռազմավարական գործընկերության մասին։ Կարող եք ավելին իմանալ Fellow-ների և ծրագրի պատմության մասին անցնելով հղումով՝ creativearmenia.org/fellowships։