2023թ.-ի Creative Armenia-AGBU Fellowship-երը ընդունում են հայտեր 

Բոլոր ստեղծարար ոլորտներից և երկրներից արվեստագետները կարող են դիմել։ Հատուկ ուշադրություն են ստանալու Արցախի վերաբերյալ նախագծերը։

Հոկտեմբերի 3, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շարունակում են հավատարիմ մնալ հայ արվեստին և ստեղծագործողների նոր սերունդներին աջակցելու իրենց առաքելությանը, ովքեր Հայաստանի ապագան արվեստի և մշակույթի միջոցով կերտելու առաջնագծում են: 2023 թվականի Creative Armenia-AGBU Fellowshiper-ի հայտադիմումները կբացվեն նախատեսվածի համաձայն՝ խրախուսելու համաշխարհային հայ տաղանդների աճն ու հասանելիությունը։ 10 կրթաթոշակներ կշնորհվեն բոլոր երկրների և արվեստի ոլորտների ստեղծագործողներին։ Թեև ստեղծագործական ուղղությունների սահմանափակումներ չկան, ուշադրություն է դարձվելու Արցախի վերաբերյալ թեմաներով զբաղվող արվեստագետներին։ 

Կրթաթոշակն ընտրված 10 արվեստագետներին մեկ տարվա համար տրամադրում է 5,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ, մենթորություն՝ ոլորտի առաջատարների (Netflix, Sony Pictures, Match Factory) և մրցանակակիր արվեստագետների կողմից (Pulitzer Prize, Academy Awards, Emmy), գովազդի բազմատեսակ հնարավորություններ և ռազմավարական աջակցություն: Արվեստագետները ստեղծագործական բոլոր ոլորտներից և ամբողջ աշխարհից կարող են դիմել մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը, Երևանի ժամանակով ժամը 23:59-ը: 

2023 թվականի ընտրված 10 Fellow-ները կմիանան Creative Armenia-AGBU 28 շրջանավարտներին. նրանք երաժիշտներ են, վիզուալ արվեստագետներ, համադրողներ, կինոարտադրողներ, գրողներ և անիմատորներ, որոնք արդեն ստացել են Creative Armenia-AGBU-ի աջակցությունն ու տարբեր հնարավորությունների շնորհիվ թափ հաղորդել իրենց կարիերային և այժմ ծառայում են իբրև Հայաստանի ստեղծարար դեսպաններ: Creative Armenia-AGBU Fellowship-եր ծրագրի մենթորների տպավորիչ ցանկում են պրոդյուսերներ Արամ Յակուբյանը (անգլ.՝ Aram Yacoubian) (Netflix), Թոբիաս Պաուզինգերը (անգլ.՝ Tobias Pausinger) (The Match Factory) և Շեյն Բորիսը (անգլ.՝ Shane Boris) (The Edge of Democracy), երաժիշտներ Տիգրան Համասյանը, Սեբուն, Կուոնգ Վուն (անգլ.՝ Cuong Vu), Դաթևիկ Հովհանեսյանն (անգլ.՝ Datevik Hovanesian)  ու Սերժ Թանկյանը, կինոարտադրողներ Նորա Մարտիրոսյանը, Ատոմ Էգոյանը, Մարի-Սոֆի Վոլկեները (անգլ.՝ Marie-Sophie Volkenner) և Սայմոն Լերենգ Ուիլմոնթը (անգլ.՝ Simon Lereng Wilmont), գրողներ Անդրե Դյուբուս III-ը (անգլ.` Andre Dubus III), Քերոլ Էդգարյանը (անգլ.՝ Carol Edgarian), Քրիս Բոհջալյանը (անգլ.՝ Chris Bohjalian), Սամուել Օբինը (անգլ.՝ Samuel Aubin)  և Միշելին Ահարոնյան Մարկոմը (անգլ.՝ Micheline Aharonian Marcom), վիզուալ արվեստագետներ Էսպեն Քլյուգը (անգլ.՝ Espen W. Kluge), Էդ Ֆեյրբըրնը (անգլ.՝ Ed Fairburn), Սթրաթքո Արթիսթը (անգլ.՝ Stratco Artist), Աքրամ Զաաթարին (անգլ.՝ Akram Zaatari), Դելֆին Մորին (անգլ.՝ Delphine Maury), Ռոբերտ Լոբելը (անգլ.՝ Robert Loebel) և Էնդրյու Դեմիրջյանը (անգլ.՝ Andrew Demirjian), կինեմատոգրաֆիստներ Արփի Սահակյանն ու Գաբրիել Մկրտչյանը, լուսանկարիչ Դոնալդ Ուեբերը (անգլ.՝ Donald Weber), համադրողներ Ջուլիա Պեյթն-Ջոնսը (անգլ.՝ Julia Peyton-Jones), Կլեմենտին Դելիսը (անգլ.՝ Clementine Deliss), Փոլ Օ’Նիլը (անգլ.՝ Paul O’Neill), Էվա Խաչատրյանը, Աննա Գարգարյանն ու տասնյակ ուրիշներ։

Ներկայիս 2022 թվականի Fellow-ներն են՝ կինոարտադրող և պրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը (Արցախ), գրող Արամ Մրջոյանը (ԱՄՆ), համադրող և արվեստի պատմաբան Արմեն Եսայանցը (Հայաստան), լուսանկարիչ Բիայնա Մահարին (Հայաստան), կինոարտադրող Քրիսթին Հարությունյանը (ԱՄՆ), կոմպոզիտոր և ձայնային արվեստագետ Էսմերալդա Կոնդե Ռուիզը (Միացյալ Թագավորություն), կինոարտադրող և պրոդյուսեր Իննա Սահակյանը (Հայաստան), կինեմատոգրաֆիստ և վիզուալ արվեստագետ Սուրեն Թադևոսյանը (Հայաստան), կոմպոզիտոր և երաժիշտ Վան Սարգսյանը (Հայաստան) և համադրող ու արվեստի պատմաբան Վիգեն Գալստյանը (Հայաստան)։

 Ավելին իմանալու և ձեր դիմումը մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը, Երևանի ժամանակով ժամը 23:59-ը հանձնելու համար այցելեք creativearmenia.org/fellowships և agbu.org/creativearmenia:

 2023 թվականին Creative Armenia-AGBU Fellowship-եր ծրագիրը նշելու է իր հինգերորդ տարելիցը՝ նշանավորելով 2018 թվականի մայիսից Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի միջև հաստատված արդյունավետ ռազմավարական համագործակցությունը:

2023 Creative Armenia-AGBU Fellowships - Main Banner - FB.png