top of page

Հայաստանից երեք արվեստագետներ կմեկնեն Բրյուսել՝ ստեղծարար կացության համար

Երեք հայ արվեստագետներ մեկամսյա ստեղծարար կացություն կանցկացնեն Եվրոպայի սրտում գտնվող հեղինակավոր Վիլա Էմպենում

Հուլիսի 28, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

Main Banner 2400x1260 updated.png

Creative Armenia-ն և Պողոսյան հիմնադրամը ուրախ են հայտարարելու 2022թ.-ի East-West Residency ստեղծարար կացության արվեստագետներին՝ արվեստի տարբեր ոլորտներից երեք վառ տաղանդների, ովքեր կմեկնեն Բրյուսել՝ մեկամսյա ստեղծարար կացություն անցկացնելու Եվրոպայի սրտում գտնվեղ մշակութային հեղինակավոր կենտրոն Վիլա Էմպենում։

 

Ստեղծարար կացության արվեստագետներն են՝ գեղարվեստական ղեկավար և անիմատոր Տիգրան Առաքելյանը, նկարիչ Գայանե Ավետիսյանը և գրող Աննա Դավթյանը։ 2022 թվականի օգոստոսին և սեպտեմբերին այս երեք հայ արվեստագետները կմեկնեն Վիլա Էմպեն՝ զարգացնելու իրենց նորագույն ստեղծարար նախագծերը, կապեր հաստատելու աշխարհի տարբեր ծայրերից ժամանած արվեստագետների հետ, համագործակցելու իրենց եվրոպացի գործընկերների հետ, ուսումնասիրելու Բելգիան և նրա բուռն արվեստի տեսարանը և ժամանակակից հայ արվեստն ու մշակույթը ներկայացնել եվրոպական հարթակում։

 

«Մենք ուրախ ենք աջակցելու այս վառ հայ արվեստագետներին», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Եվ անհամբեր սպասում ենք նրանց նոր ստեղծագործություններին և համագործակցություններին իրենց եվրոպական գործընկերների հետ»։

 

Այժմ պատմական չորրորդ ժամկետում, East-West Residency-ն Creative Armenia-ի և Պողոսյան հիմնադրամի համագործակցությունն է։ Իր տեսակի մեջ առաջինը Հայաստանում՝ ստեղծարար կացությունը աջակցել է բազմաթիվ անվանի հայ արվեստագետների, այդ թվում՝ գեղարվեստական ղեկավար և գեղագիր Ռուբեն Մալայանին, արվեստի պատմաբան և համադրող Վիգեն Գալստյանին, կինոռեժիսոր և պրոդյուսեր Օֆելյա Հարությունյանին, պարուհի և պարուսույց Ռիմա Պիպոյանին և գրող և համադրող Տիգրան Ամիրյանին կյանքի կոչելու իրենց ստեղծարար նոր նախաձեռնությունները և մասնակցելու արդյունավետ մշակութային փոխանակմանը։

 

«Մենք հպարտ ենք այս համագործակցությամբ և այս ծրագրի միջոցով մեր կապը Հայաստանի հետ ամրապնդմամբ», — ասաց Պողոսյան հիմնադրամի գլխավոր տնօրեն Լումա Սալամեն։ «Հիմնադրամի դռները բաց են ավելի քան մեկ տասնամյակ։ Հայ առաջատար արվեստագետներին հյուրընկալելը խոսում է կացության շրջանակներում տեղի ունեցող մշակութային փոխանակումների բազմազանության մասին»։ 

 

Կացության արվեստագետների և ծրագրի մասին ավելին կարող եք իմանալ creativearmenia.org/residency կայքում։

 

East-West Residency-ն Creative Armenia-ի և Պողոսյան հիմնադրամի համագործակցությունն է, որի մեկնարկը տրվել է 2018թ.-ին։ Creative Armenia-ն  համաշխարհային արվեստի հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում և խթանում է նորարար արվեստագետների արվեստը։ Պողոսյան հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին Ռոբերտ Պողոսյանի և նրա երկու որդիների՝ Ժանի և Ալբերտի կողմից՝ զարգացմանը և կրթությանը նպաստելու հիմնական նպատակով։

bottom of page