top of page

Բրյուսելում ստեղծարար կացություն Հայաստանի արվեստագետների համար 

Բոլոր արվեստի ոլորտների նորարար հայ ստեղծագործողներին հրավիրում ենք դիմելու 

Փետրվարի 17, 2022թ. |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia-ն և Պողոսյան հիմնադրամը ուրախ են հայտարարել 2022թ.-ի East-West Residency ծրագրի մեկնարկը՝ մեկամսյա ստեղծարար կացություն Բրյուսելի Վիլա Էմպեն մշակութային կենտրոնում։ 

2022թ.-ի օգոստոսին, Հայաստանից երեք նորարար արվեստագետներ կմեկնեն Վիլլա Էմպեն՝ հանդիպելու եվրոպացի իրենց գործընկերներին, ուսումնասիրելու և ստեղծագործելու Բրյուսելում, հայ մշակույթը եվրոպական արվեստի հարթակներում ներկայացնելու համար և կվերադառնան Հայաստան՝ ավարտին հասցնելու իրենց նոր ստեղծագործությունները։ 

«Մենք հպարտ ենք Հայաստանի յուրօրինակ արվեստագետներով», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Եվ ոգևորված ենք նրանց ստեղծարար տաղանդը զարգացնելու և աշխարհի համար բացահայտելու»։

East-West Residency-ն գործարկման արդեն չորրորդ տարում է և առաջին կացությունն է, որը տրամադրվում է հայ արվեստագետներին Եվրոպայում։ Կացության ծրագրի շրջանավարտների թվում են գեղարվեստական ղեկավար և գեղագիր Ռուբեն Մալայանը, արվեստաբան և համադրող Վիգեն Գալստյանը, կինոռեժիսոր և պրոդյուսեր Օֆելյա Հարությունյանը, պարուհի և պարուսույց Ռիմա Պիպոյանը և գրող և դասախոս Տիգրան Ամիրյանը։

«Վիլլա Էմպենը կրկին ուրախ է բացել իր դռները Հայաստանի առջև», — ասաց Պողոսյան հիմնադրամի գլխավոր տնօրեն Լումա Սալամեն։ «Մենք անհամբեր սպասում ենք Բրյուսելում 2022թ.-ի East-West Residency կացության արվեստագետներին հյուրընկալելուն»։ 

2022թ.-ի East-West Residency ծրագրի դիմումներն այժմ բաց են Հայաստանում բնակվող բոլոր արվեստագետների և ստեղծագործողների համար։ Ծրագրի մասին ավելին իմացեք և դիմեք մինչև 2022թ.-ի ապրիլի 15 վերջնաժամկետը creativearmenia.org/residency կայքէջում։

East-West Residency-ն Creative Armenia-ի և Պողոսյան հիմնադրամի համագործակցությունն է, որի մեկնարկը տրվել է 2018թ.-ին։ Creative Armenia-ն  համաշխարհային արվեստի հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում և խթանում է նորարար արվեստագետների արվեստը։ Պողոսյան հիմնադրամը ստեղծվել է 1992թ.-ին Ռոբերտ Պողոսյանի և նրա երկու որդիների՝ Ժանի և Ալբերտի կողմից՝ զարգացմանը և կրթությանը նպաստելու հիմնական նպատակով։  
 

Main Banner - 16-9 - with dates - updated logo.png

Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

+ (374) 11 550 110

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

info@creativearmenia.org

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2024 by Creative Armenia

bottom of page