2022թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-եր
Արվեստի բոլոր ոլորտների նորարար արվեստագետներին հրավիրում ենք դիմել
Օգոստոսի 20, 2021 | հեղ.` Creative Armenia
Creative Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ուրախ են հայտարարել 2022թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-եր ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը։ Կինոգործիչները, երաժիշտները, գրողները և ստեղծարար բոլոր ոլորտների արվեստագետները կարող են դիմել ծրագրին, որը առաջարկում է ֆինանսավորման, մենթորության, առաջխաղացման և ռազմավարական աջակցության ամբողջական փաթեթ։ Հայտերն ընդունվում են մինչև 2021թ.-ի նոյեմբերի 1-ը, 23:59-ը (երևանյան ժամ)։
«Մենք ոգևորված ենք այս մշակութային համագործակցությունը շարունակելով», — ասաց ՀԲԸՄ Կենտրոնական խորհրդի անդամ Անի Մանուկյանը։ «Այս տարի մենք ընդլայնում ենք մեր ծրագիրը՝ աջակցելու ավելի մեծ թվով արվեստագետների ամբողջ աշխարհից»։
«Creative Armenia-AGBU Fellowships» ծրագիրը բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհի արվեստագետներին ստանալու մեկամյա աջակցության փաթեթ, որը ներառում է 5,000 ԱՄԴ դոլար դրամաշնորհ, կարիերայի ռազմավարական պլանավորման դասընթացներ, արդյունաբերական կապեր և աշխարհահռչակ հեղինակների, կինոգործիչների, ֆիլմարտադրողների, անիմատորների, երաժիշտների և շատ ուրիշների հետ մի շարք մենթորության հանդիպումներ։ Creative Armenia-ի մենթորներից են՝ երաժիշտներ Տիգրան Համասյանը, Սեբուն, Կուոնգ Վուն և Տաթևիկ Հովհաննիսյանը, կինոգործիչներ և ֆիլմարտադրողներ Ատոմ Էգոյանը, Մարի-Սոֆի Վոլկները, Սայմոն Լերենգ Վիլմոնտը և Շեյն Բորիսը, գրողներ Անդրե Դուբուս III-ը, Քերոլ Էդգարյանը, Քրիս Բոհջալյանը և Միշելին Ահարոնյան Մարկոմը, նկարիչներ Տիգրան Ձիթողցյանը, Դելֆին Մորին, Ռոբերտ Լոբելը, Էնդրյու Դեմիրջյանը, և արվեստի բոլոր ոլորտներից հարյուրավոր այլ մենթորներ։
«2022 Creative Armenia-AGBU Fellowships»-ի ընտրյալ 10 արվեստագետները սերտորեն կաշխատեն Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի թիմերի հետ՝ իրենց կարիերային արագ առաջընթաց տալու և հայ ժողովրդի մշակութային դեսպանները դառնալու համար։ Արվեստագետների ներկայությունը Հայաստանում պարտադիր չէ։
2021թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-երի արվեստագետներն են՝ գրող Օլիվիա Կաթրանջյանը, արվեստի համադրող Նաիրի Խաչատուրեանը, երաժիշտ և երգահան Նոյ Կարապետյանը, կոմպոզիտոր, երգիչ և երգահան Բեյ Ռուն, մեդիա արվեստագետ և լանդշաֆտային ճարտարապետ Արուսյակ Գաբրիելյանը, նկարիչ և անիմատոր Արևիկ Դորը, կինոռեժիսոր Էմիլի Մկրտիչյանը։
«Մինչ մենք նշում ենք 2021թ.-ի արվեստագետների նվաճումները, մենք անհամբերությամբ սպասում ենք բավահայտելու և աջակցելու հայ բացառիկ արվեստագետների նոր ալիքը», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։
Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և ձեր հայտը մինչև նոյեմբերի 1-ը ներկայացնելու համար այցելեք՝ creativearmenia.org/fellowships և agbu.org/creativearmenia կայքէջերը։ creativearmenia.org/fellowships և agbu.org/creativearmenia.
Այժմ պատմական երրորդ ժամկետում, «Creative Armenia-AGBU Fellowship»-եր ծրագիրը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է, որի մեկնարկը տրվել է 2018թ.-ին։