2021թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-եր ծրագիրը այժմ բաց է
Նորարար արվեստագետների ուղին դեպի Հայաստանի մշակութային ապագայի առաջնագիծ
Օգոստոս 24, 2020 | հեղ.` Creative Armenia
Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) այժմ ընդունում են հայտեր 2021 թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-երի համար։ Բաց կինոռեժիսորների, երաժիշտների, գրողների և բոլոր ոլորտների արվեստագետների համար՝ «Fellowship»-ը ֆինանսավորման, մենթորության, առաջխաղացման և ռազմավարական աջակցության մի ամբողջական փաթեթ է։ Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 31, 2020 վերջնաժամկետը։
«Ճգնաժամի ժամանակներում, ստեղծարար մտածողությունը անհնար է դառնում անտեսել», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ ««Creative Armenia-AGBU Fellow»-ների նոր սերունդը կունենա եզակի հնարավորություն ձևավորելու գալիք տարիների ստեղծարար լանդշաֆտը Հայաստանում»։
Ներկայիս 2020-ի «Fellow»-ներ են՝ կոմպոզիտոր և երաժիշտ Արմեն Բազարյանը, նկարիչ և համադրող Նվարդ Երկանյանը, թատրոնի ռեժիսոր և պարող Ցոլակ Մլքե-Գալստյանը, կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը, կոմպոզիտոր և դաշնակահար Զելա Մարկոսյանը, և կինոռեժիսոր Վահագն Խաչատրյանը։
Այժմ, երրորդ ժամկետով գործող «Creative Armenia-AGBU» Fellowship-եր ծրագիրը Creative Armenia-ի և ՀԲԸՄ-ի համագործակցությունն է։ Կազմակերպությունների ռազմավարական գործընկերության մեկնարկը տրվել է 2018 թ.-ի մայիս ամսին։
Ծրագրերի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և ձեր հայտը մինչև հոկտեմբերի 31 վերջնաժամկետը ներկայացնելու համար այցելեք՝ creativearmenia.org/fellowships։